Նաոմի Քեմփբելը՝ ներքնազգեստի ապրանքանիշի գովազդարշավի դեմք

13:18   5 օգոստոսի, 2016

46-ամյա սուպերմոդել Նաոմի Քեմփբելը նկարահանվել է Yamamay ապրանքանիշի Space Bra կոմպլեկտի նոր գովազդում: Իր  Instagram–ում մոդելը հրապարակել է նկարահանումների մասին տեսագրություն: Գեղեցկուհուն լուսանկարել էր Մարիո Տեստինոն:

Անցած տարի Նաոմին ապրանքանիշի համար հավաքածու էր ստեղծել, որի անվանումը կրկնում էր Instagram–ում Նաոմիի հաշվի նիքը՝ #iamnaomicampbell: Իսկ հիմա նա նկարահանվել է Space Bra հարմարավետ կոմպլեկտի նոր գովազդում:

Space Bra կոմպլեկտը, որի դեմքն է դարձել Նաոմի Քեմփբելը, պատրաստված է ինովացիոն տեխնոլոգիաներով, որը ապահովում է առավելագույն հարմարություն:

Նկատենք, որ Yamamay–ն թողարկում է ներքնազգեստի մատչելի հավաքածուներ: Սուպերմոդելի անցած տարվա հեղինակային հավաքածուի կոմպլեկտների գինը հարյուր դոլարը չէր գերազանցում:

A video posted by Naomi Campbell (@iamnaomicampbell) on



© NEWS.am STYLE