Ծնվել է Արեւիկ Ուդումյանի առաջնեկը

17:58   8 օգոստոսի, 2016

Ծնվել է հայտնի հաղորդավարուհի Արեւիկ Ուդումյանի առաջնեկը: Սիրված հաղորդավարուհին ամուսնուն՝ իրավաբան Արամ Վարդեւանյանին, որդի է պարգեւել: Այս մասին տեղեկանում ենք Հանրային հեռուստաընկերության Facebook–յան էջից:

Ավելի վաղ մեզ հետ զրույցում նորաթուխ մայրիկը հայտնել էր, որ երեխայի լույս աշխարհ գալուց հետո որոշ ժամանակ դադար է վերցնելու, եւ դա անելու է մեծագույն հաճույքով:

NEWS.am STYLE-ը շնորհավորում է հաղորդավարուհուն՝ նորածնին մաղթելով անհոգ մանկություն:



© NEWS.am STYLE