Կնոջ հավերժական հանելուկի էությունը տարբեր ժամանակներում փորձել են բացահայտել ժամանակի փիլիսոփաներն ու գրողները: Կանանց մասին խոսել են շատերը՝ գրելով բանաստեղծություններ, երգեր, նկարելով ֆիլմեր: Մասնավորապես, հայ կինը յուրովի է իր կերպարում՝ նա ուժեղ է, բայց միաժամանակ փխրուն: NEWS.am STYLE-ը հաղորդավարուհի Արեւիկ Ուդումյանի հետ խոսել է մերօրյա հայ կնոջ մասին՝ իր իսկ օրինակով:
Արեւիկ, հայ կնոջ կերպարը՝ըստ քեզ…
Հայ կինը կարծում եմ այսօր էլ մնում է հավատարիմ ավանդական իր ակունքներին՝ անձնուրաց մայր, նվիրված կին, ուշադիր տան տիրուհի: Եվ ուրախալի է, որ այս հատկանիշների հետ միաժամանակ այսօր հայ կնոջը տեսնում ենք նաեւ նախաձեռնող, գործունյան եւ ինքնավստահ կերպարում: Եվ ամենակարեւորը՝ հայ կինը միշտ ուժեղ է: Մեր պատմությունն էլ բազմիցս ապացուցել է, որ օրհասական պահերին նա միշտ թիկունք է եղել է իր ազգին ու ընտանիքին:
Ինչպիսի՞ կանայք են դուր գալիս տղամարդկանց:
Այս հարցը պետք է տալ տղաարդկանց
: Երեւի թե ժամանակի հետ փոխվել են նաեւ ժամանակակից տղամարդու պահանջները: Կարծում եմ՝ այսօր հայ տղամարդն իր կողքին ցանկանում է տեսնել խելացի, գեղեցիկ, ինչու ոչ նաեւ ուժեց կնոջ:
Մերօրյա հայ կնոջ խնդիրները…
Ցավալի է, որ 21-րդ դարում ողջ աշխարհում դեռ կա բռնություն կանանց նկատմամբ:
Պատկերացնո՞ւմ ես քո երեխայի ապագան:
Երբ իմացա, որ մայրանալու եմ, առաջինը պատասխանատվության զգացողություն եմ ունեցել: Մեծ պատասխանատվություն է, երբ դու ստեղծում ես մարդ՝ այս աշխարհում եւ աշխարհի համար, որը պետք է փորձի լինել բարի եւ օգտակար: Աշխարհ, որը կայուն չէ, հաճախ անարդար է ու վտանգանոր: Երբեք չեմ էլ փորձել պատկերացրել երեխայիս ապագան: Միակ ցանկությունս է, որ կարողանանք լավ դաստիարակել եւ ճիշտ ուղու վրա դնել նրան:
Կարիերա, թե՞ ընտանիք…
Իմ կարծիքով 100 %-անոց կարիերիստ կանայք կյանքում հաճախ բաց են թողնում գունավոր պահերն ու գեղեցիկը տեսնելու հնարավորությունը: Ես իմ տեսակով ամբողջությամբ կարիերիստ չեմ, մի գուցե աշխատասեր եմ ու ձգտող:
Երեխայի ծնվելուց հետո շարունակելո՞ւ ես աշխատել:
Որոշ ժամանակ դադար եմ վերցնելու, եւ դա անելու եմ մեծագույն հաճույքով
:
Մելինե Տոնոյան
Լուսանկարները՝ Տուշո Բարսեղյանի
Դիմահարդարումը եւ վարսահարդարումը՝ Տելիկ Նավասարդյանի եւ Նանա Ղազարյանի (Aga Image Studio)








Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:38, 9 սեպտեմբերի
iPhone-ը՝ 1937 թվականից. Գրեթե 90 տարեկան նկարը վայրի դավադրության առասպել է ծնել17:30, 9 սեպտեմբերի
Երբ հանգամանքները բացահայտում են մարդկանց. «Գիշատիչների խնջույքը» ֆիլմի պրեմիերան՝ «ՀանդArt»-ում16:30, 9 սեպտեմբերի
Ներսես Ավետիսյանն ամուսնալուծվել է16:29, 9 սեպտեմբերի
The Guardian. Բորիս Ջոնսոնի դեմքով տղաբ. ինչո՞ւ ընդհանրապես գողանալ Ռենուարը15:49, 9 սեպտեմբերի
Labubu-ի և LVMH-ի հանդիպումը. Pop Mart-ը Փարիզում բացում է իր գլխավոր խանութը15:22, 9 սեպտեմբերի
Ու՞ր է անհետացել Լեդի Գագան. Երգչուհու անհետացումը գաղտնի հարսանիքի մասին լուրեր է առաջացրել14:37, 9 սեպտեմբերի
Գործող «Միս Ավստրիա»-ն հանկարծամահ է եղել 22 տարեկանում14:10, 9 սեպտեմբերի
Քարդի Բին ցուցադրել է հետույքի վրա 15,000 դոլարանոց ադամանդե պիրսինգը13:22, 9 սեպտեմբերի
«Ոչ մի համբույր». Բիլլի Բոլդուինը խոստացել է այլևս երբեք չաշխատել Շերոն Սթոունի հետ12:38, 9 սեպտեմբերի
Գվինեթ Փելթրոուն պատմել է, թե ինչպես է ստեղծել իր վիրուսային «հեշտոցի բույրով» մոմը12:17, 9 սեպտեմբերի
Նիկոլաս Քեյջի շքեղ 10.5 միլիոն դոլարանոց առանձնատունը գրեթե փլուզվել էր հսկայական փոսի պատճառով11:51, 9 սեպտեմբերի
Թրամփի շքեղ նվերները երիտասարդ օգնականներին. յուրաքանչյուրը ստացել է 45,000 դոլար