17:17 11 օգոստոսի, 2016Ջոնի Դեփը հանգստանում է Իբիցայում, իսկ Լոս Անջելեսում կրքերը եռում են դերասանուհի Էմբեր Հերդի հետ նրա ամուսնալուծության շուրջ:

Նախօրեին 30-ամյա դերասանուհին հրաժարվել էր Ջոնի Դեփի դեմ իր ցուցմունքից, որով նախկինում դերասանին մեղադրել էր ընտանեկան բռնության մեջ։ Հերդը դատարանում երդում տալիս որոշել է այլեւս ամուսնու դեմ վկայություն չտալ եւ անսպասելիորեն հիստերիա է բարձրացրել եւ դուրս վազել նիստերի դահլիճից:

Entertainment Tonight-ի տեղեկություններով՝ Դեփի նախկին կինը՝ Վանեսա Պարադին, հաջորդ դատական նիստում վկայություն կտա հօգուտ դերասանի: Գործով լսումները կկայանան օգոստոսի 17-ին:

Հաղորդվում է, որ առաջիկա լսումներում Դեփի օգտին վկայություն կտա մոտ 23 մարդ, այդ թվում՝ դռնապանները, պահակները եւ 2 ոստիկանները, որոնք մայիսի 21-ին ժամանել էին Հերդի կանչից հետո: Լսումների ժամանակ դերասանի փաստաբանները որպես նրա անմեղության ապացույց կներկայացնեն որոշ լուսանկարներ, սակայն թե ինչ է պատկերված լուսանկարներում, հայտնի չէ: