«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Էմբեր Հերդը հրաժարվել է Ջոնի Դեփի դեմ իր ցուցմունքից եւ դատարանում հիստերիա է բարձրացրել

12:33, 10 օգոստոսի

Միանշանակ, կանայք այլ տիեզերքի արարածներ են։ Տարվա ամենաաղմկոտ ապահարզանը նորից գրավել է բոլորի ուշադրությունը։

Մինչ Ջոնի Դեփը հանգստանում է Իբիցայում իր զբոսանավի վրա, նրա ապագա նախկին կինը՝ Էմբեր Հերդը, ցուցմունք է տալիս դատարանում։

Սակայն երեկ տարօրինակ մի բան տեղի ունեցավ. դատարանում  30-ամյա դերասանուհին հրաժարվեց Ջոնի Դեփի դեմ իր ցուցմունքից, որով նախկինում դերասանին մեղադրել էր ընտանեկան բռնության մեջ։ Հերդը դատարանում երդում տալիս որոշել է այլեւս ամուսնու դեմ վկայություն չտալ եւ անսպասելիորեն հիստերիա է բարձրացրել եւ դուրս վազել նիստերի դահլիճից, գրում է TMZ-–ը։

Դերասաուհին ավելի վաղ հայտնել էր, որ Դեփը մի քանի անգամ ձեռք է բարձրացրել իր վրա, իսկ վերջին կաթիլը դարձել էր այն, որ Դեփը հեռախոսով հարվածել է նրա դեմքին։

Ինքը՝ Ջոնին, դատարանում իր անմեղությունն ապացուցող 20 վկա է բերել։

Այն, որ դերասանը չի ծեծել իր կնոջը, հաստատել են շենքի 5 դռնապանները, 2 պահակները, սպասուհիներն ու սպասարակման ոլորտի մյուս աշխատակիցները, որոնք պնդում են, որ ամուսինների վարքը եւ սենյակներում տիրող վիճակը ոչ մի կերպ չէր խոսում այն մասին, որ ծեծի կամ պայքարի հետքեր են եղել։

Հիշեցնենք, որ Հերդի եւ 53-ամյա Ջոնի Դեփի ամուսնությունը տեւեց ընդամենը 15 ամիս։շ


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search