Նյու Յորքի Նորաձեւության շաբաթ. Oscar de la Renta-ի հավաքածուի շքեղ ցուցադրությունը

16:33   13 սեպտեմբերի, 2016

Նյու Յորքում Նորաձեւության շաբաթվա ընթացքում իր գարուն-ամառ 2017 հավաքածուն է ներկայացրել Oscar de la Renta նորաձեւության հանրահայտ տունը: Ինչպես գրել էինք Carolina Herrera նորաձեւության տան ցուցադրությանը նվիրված հոդվածում, Նյու Յորքը աստիճանաբար ուշքի է գալիս Քարդաշյան–Ջեններ գերդաստանի արկածներից ու դանդաղ, բայց հստակ քայլերով սկանդալային պատմություններից վերադառնում նորաձեւությանը:

Եվ այսպես, մենք չէինք կարող անտարբեր անցնել Oscar de la Renta –ի ցուցադրության կողքով, որը կազմակերպելու գործը ստանձնել էին Նորաձեւության տան տասը աշխատակիցները, քանի որ հուլիսի վերջին Փիթեր Քոփփինգը հեռացել էր կրեատիվ տնօրենի պաշտոնից։

Հավաքածուն առավելագույնս կանոնավոր է ստացվել՝ կիսաշրջազգեստներով կոստյումներ, գոտիներով կանացի զգեստներ, սաֆարի ոճի ժակետներ, մի քիչ էթնո ու ավանդական հանդիսավոր զգեստների մեծ տեսականի: Երեկոյան զգեստներում հատկապես ուժեղ էր զգացվում երիտասարդ թիմի աշխատանքը՝ դեկոլտեները ավելի խորն են դարձել, թեւերը ավելի ծավալուն, իսկ գույները՝ հագեցած:


Աղբյուր՝Vogue



© NEWS.am STYLE