Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Քանյե Ուեսթը միջնամատն է ցույց տվել ու պատասխանել իր նոր հավաքածուի քննադատներին

10:16, 12 սեպտեմբերի

Նյու Յորքում Նորաձեւության շաբաթը շարունակվում է, բայց Քարդաշյան- Ջեններ գերդաստանից ուշադրությունը շեղել ու բացառապես նորաձեւության ցուցադրությունների վրա կենտրոնանալ չի հաջողվում, քանի որ քաղաքում կատարվող բոլոր իրադարձությունների կենտրոնում հենց այդ հանրահայտ ընտանիքն է:

Եվ այսպես, հանգստյան օրերին մենք գրել էինք աղմկոտ երեկույթի մասին, որը Կարին Ռոյթֆելդն էր կազմակերպել. խոսքը Նյու Յորքում Նորաձեւության շաբաթվա շրջանակում անցած Harper's Bazaar երեկույթի մասին է:

The Plaza Hotel հյուրանոց էին ժամանել Քիմ Քարդաշյանը, Քայլի ու Քենդալ Ջեններները Քրիս Ջենները, Քորթնի Քարդաշյանը, ռեփեր Թայգան, իսկ միջոցառման հրավիրյալ աստղն էր Քանյե Ուեսթը:

Associated Press-ը գրում է, որ Քանյեի ելույթի ժամանակ ռեփերը չի կարողացել զսպել ինքն իրեն ու որոշել է մեկնաբանել մամուլի բացասական արձագանքները իր նոր Yeezy Season 4 հավաքածուի վերաբերյալ, որի շնորհանդեսը կայացել էր Նյու Յորքում Նորաձեւության շաբաթվա առաջին օրը:

Քանյեն միջնամատն է ցույց տվել ու ասել:

«Ես ինքս ինձ խոստացել էի, որ զուսպ կլինեմ ու չեմ մեկնաբանի ոչինչ, բայց այլեւս չեմ կարող ինձ զսպել: Կարեւոր չէ՝ ինչ են նրանք գրում, ես փորձեցի հասկանալ այդ հոդվածներն ու այն հիմարությունները, որ գրում են քննադատները: Անկեղծորեն փորձեցի նրանց հասկանալ, բայց չկարողացա:

Որպես պատասխան նրանք միայն միջնամատի են արժանի:

Ես չեմ կարող ուշադրություն դարձնել հիմարների ու լուզերների վրա, որոնք ոչինչ չեն հասկանում արվեստում ու դեռ մնացել են նորաձեւության այն ընկալման վրա, որն արդեն ոչ մեկին չի հետաքրքրում»,- իր զգացմունքային ելույթում ասել է Քանյեն:

Աղբյուր՝ Daily Mail
Լուսանկարներ՝ Getty, Startracks, Rex, Shutterstock


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել