15:12 23 սեպտեմբերի, 2016Անջելիա Ջոլիի եւ Բրեդ Փիթի ամուսնալուծությունն սպառնում է վերաճելու կողակիցների միջեւ պատերազմի (ճիշտ ինչպես «Միսթր եւ միսիս Սմիթներում»:
Եթե նախապես հաղորդվում էր, որ Էնջին Փիթից ֆինանսական օգնություն չի խնդրելու եւ նրան թույլ կտա երեխաներին տեսակցել, ապա հիմա լուր է հայտնվել, որ 41-ամյա դերասանուհին ցանկանում է միանձնյա խնամակալություն ձեւակերպել:

Ինսայդերական աղբյուրները հայտնում են, որ 52-ամյա դերասանը վախենում է, որ իր զայրույթի բռնկումների վերաբերյալ մամուլում բարձրացված հիսթերիայի պատճառով իրեն կարող են ընդհանրապես զրկել երեխաներին տեսակցելու բոլոր հնարավորություններից:
«Նա երեխաներին կորցնելու մտքից ահավոր վախենում է: Բրեդը սարսափի է մատնվում այն մտքից, որ մամուլն իրենից կարող է հրեշ սարքել եւ այնպես անել, որ իրեն վատ հայր կհամարեն»,- հայտնում է աղբյուրը:
Հիշեցնենք, որ Ջոլին ապահարզան է պահանջել այն բանից հետո, երբ Փիթը օդանավի մեջ բղավել է 15-ամյա Մեդոքսի վրա, երբ ընտանիքը Լոս Անջելես էր վերադառնում:

Չնայած, ականատեսները պնդում են, որ դերասանը երեխային չի խփել:
Ջոլիի եւ Փիթի տանն աշխատողներից մեկն ասել է, որ դերասանին երբեք այդպիսի ճնշված վիճակում չի տեսել:
«Նա շատ է անհանգստանում երեխաների առիթով: Նա ոչ մի բան չի արել, նրան զուր են մեղադրում: Նա վատ հայր չէ: Հիմա նա երեխաներին չի տեսնում, բայց իր ծանոթներին խնդրում է հավաստիանալ, որ նրանց հետ ամեն ինչ կարգին է: Մենք երկար տարիներ է աշխատում ենք նրանց ընտանիքի համար եւ ոչ մի անգամ երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունք չենք տեսել»:

Ի դեպ, նշենք, որ մինչ օրս անհայտ է, թե օդանավում ինչու են վիճել Փիթն ու Մեդոքսը: ՀԴԲ-ն առայժմ ապացույցներ է հավաքում:
Աղբյուրը՝ Daily Mail