Ֆրանս-հայ-թուրքական Medz Bazar խումբը ներկայացրեց տեսահոլովակ Poshmanella երգի հիման վրա

10:35   2 հոկտեմբերի, 2016

Ֆրանս-հայ-թուրքական Medz Bazar խումբը ներկայացրեց տեսահոլովակ Poshmanella երգի հիման վրա։ Երգը ներառված է խմբի նոր ալբոմում։

Նրանց համար, ովքեր ծանոթ չեն խմբի գործունեությանը, նշենք, որ այն կազմվել է Ֆրանսիայում հայ եւ թուրք ներգաղթյալներից։ Խումբն առանձնանում է իր յուրահատուկ ոճով։ Medz Bazar-ին հատուկ են մեր տարածաշրջանի երաժշտությանը բնորոշ բոլոր հնչերանգները՝ սկսած ազգային եւ ավանդական երաժշտությունից մինչեւ ռաբիս՝ համեմված Գորան Բրեգովիչի եւ Էմիր Կուստուրիցայի ոճով։ Արդյունքում ստացվում է գեղեցիկ երաժշտություն, որը NEWS.am STYLE խորհուրդ է տալիս անպայման լսել եւ վայելել։



© NEWS.am STYLE