Ֆրանս-հայ-թուրքական Medz Bazar խումբը համերգ կտա Ստամբուլում։ Նրանց համար, ովքեր ծանոթ չեն խմբի գործունեությանը, նշենք, որ այն կազմվել է Ֆրանսիայում հայ եւ թուրք ներգաղթյալներից։Խումբն առանձնանում է իր յուրահատուկ ոճով։ Medz Bazar-ին հատուկ են մեր տարածաշրջանի երաժշտությանը բնորոշ բոլոր հնչերանգները՝ սկսած ազգային եւ ավանդական երաժշտությունից մինչեւ ռաբիս՝ համեմված Գորան Բրեգովիչի եւ Էմիր Կուստուրիցայի ոճով։ Արդյունքում ստացվում է գեղեցիկ երաժշտություն, որը NEWS.am STYLE խորհուրդ է տալիս անպայման լսել եւ վայելել։
Խումբը պատրաստվում է համերգ տալ Ստամբուլում։ Անդամներից մեկը՝ Սեւանա Չակերյանը, NEWS.am STYLE-ի թղթակցի հետ զրուցելիս նշել է, որ սա նրանց առաջին այցելությունը չէ Թուրքիա.
«Այս պահին մենք Ստամբուլում ենք, որտեղ պետք է մի քանի համերգ տանք։ Սա մեր առաջին այցելությունը չէ Թուրքիա։ Մենք այստեղ համերգ ենք տվել նաեւ ապրիլի 24-ին։ Մեզ շատ լավ են այստեղ ընդունում, բայց նշեմ, որ մեր ունկնդիրներն են համարվում «առաջադեմ» մարդիկ։ Խմբում կան հայեր, թուրքեր եւ ֆրանսիացիներ, սակայն մեր երաժշտությունը ունիվերսալ է եւ նախատեսված է նրանց համար, ովքեր լայն աշխարհայացք ու հումորի լավ զգացում ունեն»,- պատմել է Սեւանան։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը