17:33 4 հոկտեմբերի, 2016Դեպքը, որը տեղի է ունեցել Քիմ Քարդաշյանի հետ Փարիզում, համաշխարհային մամուլում քննարկվող թիվ մեկ թեման է դարձել։ Կողոպտված Քիմը Նյու Յորք է վերադարձել՝ ամուսնու մոտ, իսկ Նորաձեւության շաբաթն առանց Քիմի ձանձրալի է դարձել ու անկեղծ ասած՝ իմաստազրկվել։

Սակայն ուզում ենք թեկուզ ուշացումով, բայց տեղեկացնել հայուհու բոլոր երկրպագուներին, որ մինչեւ Փարիզում կատարվածը Քիմը ներկա է գտնվել Սիրան Մանուկյանի ֆեշն-շնորհանդեսին։
Սկսնակ դիզայներ Սիրան Մանուկյանը ծնվել է Լոնդոնում, ապրում է Լոնդոնում, ժամանակ առ ժամանակ էլ՝ Մոնակոյում ու Լոս Անջելեսում, իսկ Siran անվանական ապրանքանիշի առաջին հավաքածուն ցուցադրել է Փարիզում։ Նրան աջակլցելու էին եկել Նատալյա Վոդյանովան, Սարա Սամփայոն, Թոնի Հարնը եւ Էլթոն Ջոնի ամուսին Դեւիդ Ֆերնիշը։

Սարա Սամփայո և Սիրան Մանուկյան

Թոնի Հարն և Սիրան Մանուկյան

Սիրան Մանուկյան և Նատալյա Վոդյանովա
Քիմն իր համար ընտրել էր տրիկոտաժե վերնազգեստ ու նշել, որ Սիրան Մանուկյանը շուտով մեծ ճանաչման կարժանանա։

Աղբյուր՝ Tatler