Քանի դեռ բոլորս սպասում ենք Քիմ Քարդաշյանի պաշտոնական հայտարարությանը, ոստիկանությունը ֆրանսիական մամուլին նորանոր մանրամասներ է հայտնում տեղի ունեցածի մասին։

Հիշեցնենք, որ գիշերը ոստիկանական համազգեստ հագած զինված մարդիկ Փարիզում Քիմ Քարդաշյանին պատանդ էին վերցրել։ Քիմի վրա հարձակվողները հինգն են եղել, բայց հյուրանոցի համար միայն երկուսն են մտել։ Քիմը հյուրանոցում էր՝ Փարիզի 8-րդ օկրուգում։ Քիմի թիկնապահին գողերը կապել էին ձեռնաշղթայով։

FranceInfo-ի տեղեկություններով չարագործները գողացել են ոչ միայն 16 մլն դոլարի արժողության թանկարժեք իրեր, այդ թվում՝ Քիմի 4 միլիոն դոլարանոց ամուսնական մատանին, այլեւ հեռուստաաստղի հեռախոսն ու հազար դոլար։

Քիմին սոսնձաթղթով կապկպել էին ու փակել լոգարանում։
Քանյե Ուեսթն այդ դեպքի ժամանակ Նյու Յորքում համերգ էր տալիս։ Ականատեսների խոսքով համերգի կեսին նրան մոտեցել է անհայտ մեկը, ինչ–որ բան շշնջացել նրա ականջին, եւ Ուեսթը շտապ հեռացել է բեմից՝ «Կներեք, ընտանեկան արտակարգ իրավիճակ է» ասելով։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 25 հոկտեմբերի
Հայաստանի հաղթանակը «Մանկական Եվրատեսիլում», Էլեն Սաֆարյանի ու Դիանա Մխիթարյանի հարսանիքները, Քիմ Քարդաշյանի 46-ամյակը. Instagram18:30, 25 հոկտեմբերի
Wine Story. ի՞նչ խմել, երբ ուզում ես տխուր լինել, սիրել և լսել ջազ16:35, 25 հոկտեմբերի

15:57, 25 հոկտեմբերի
Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին15:25, 25 հոկտեմբերի
Վախեցրեք անցորդներին գեղեցիկ ձևով. Դիմահարդարման 5 գաղափար 2026 թվականի Հելոուինի համար14:31, 25 հոկտեմբերի
Աղբ և խավար. Ինչ կարդալ Հելոուինին12:30, 25 հոկտեմբերի
Հայկական ոճ. Երբեք մի՛ հագնվեք ձանձրալի10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի
