Գիշերը ոստիկանական համազգեստ հագած զինված մարդիկ Քիմ Քարդաշյանին Փարիզում պատանդ էին վերցրել։ Չարագործները գողացել են հայուհու՝ թարմացված տեղեկություններով ոչ թե 10 այլ 16 մլն արժողության թանկարժեք իրերը։ Նրա վրա հարձակվողները հինգն են եղել, բայց հյուրանոցի համար միայն երկուսն են մտել։ Քիմը հյուրանոցում էր՝ Փարիզի 8-րդ օկրուգում։ Քիմի թիկնապահին գողերը ձեռնաշղթա էին հագցրել։

L’Express-ը հայտնում է, որ գիշերը երեքն անց կեսին ոստիկանական համազգեստ հագած հինգ մարդ ներխուժել է հյուրանոցի տարածք, չեզոքացրել շենքի դռնապանին՝ նրա ձեռքերին ձեռնաշղթա հագցնելով։ Ատրճանակի սպառնալիքի տակ դռնապանը հինգ չարագործներին ուղեկցել է Քիմի համար։ Այնտեղ չարագործները գողացել են Քիմ Քարդաշյանի թանկարժեք իրերը, այդ թվում՝ 4 մլն դոլարանոց մատանին։ Չարագործներից մեկը ատրճանակը պահել էր հենց Քիմի քունքին, իսկ հետո հայուհուն փակել են լոգարանում։

Հանցագործները հետո իջել են ներքեւ ու դռնապանին էլ փակել նրա սենյակում, իսկ դրանից հետո փախել հյուրանոցից իրենց հեծանիվներով։
Քարդաշյանի ներկայացուցիչ Ինա Տրեսոկիասի խոսքով Քիմը չի տուժել։
Փարիզի ոստիկանությունը հետաքննություն է սկսել։
Քանյե Ուեսթն այդ դեպքի ժամանակ Նյու Յորքում համերգ էր տալիս։ Ականատեսների խոսքով համերգի կեսին նրան մոտեցել է անհայտ մեկը, ինչ–որ բան շշնջացել նրա ականջին, եւ Ուեսթը շտապ հեռացել է բեմից՝ «Կներեք, ընտանեկան արտակարգ իրավիճակ է» ասելով։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 25 հոկտեմբերի
Հայաստանի հաղթանակը «Մանկական Եվրատեսիլում», Էլեն Սաֆարյանի ու Դիանա Մխիթարյանի հարսանիքները, Քիմ Քարդաշյանի 46-ամյակը. Instagram18:30, 25 հոկտեմբերի
Wine Story. ի՞նչ խմել, երբ ուզում ես տխուր լինել, սիրել և լսել ջազ16:35, 25 հոկտեմբերի

15:57, 25 հոկտեմբերի
Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին15:25, 25 հոկտեմբերի
Վախեցրեք անցորդներին գեղեցիկ ձևով. Դիմահարդարման 5 գաղափար 2026 թվականի Հելոուինի համար14:31, 25 հոկտեմբերի
Աղբ և խավար. Ինչ կարդալ Հելոուինին12:30, 25 հոկտեմբերի
Հայկական ոճ. Երբեք մի՛ հագնվեք ձանձրալի10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի
