Տեսախցիկը «բռնացրել է» Քիմ Քարդաշյանին կողոպտողներին

13:35   5 հոկտեմբերի, 2016

Քիմ Քարդաշյանի կողոպտվելը շարունակում է մնալ աշխարհի լրատվամիջոցերի թիվ մեկ թեման։ Ֆրանսիական ոստիկանությունն արդեն կարողացել է ձեռք բերել ոստիկան ու լուսանկարիչ ներկայացած ու Քիմին մի քանի օր լրտեսած հինգ կասկածյալներից երկուսի լուսանկարներն ու տեսագրությունը։ Նույնիսկ պարզվում է՝ նրանցից մեկը կարծես կովկասցի է։

Ու եթե Քիմի հյուրանոցում տեսախցիկներ չկային, ապա դրանք կային Bel Ange գեղեցկության սրահում, որը հենց հյուրանոցի շենքի դիմաց է գտնվում։

Չնայած տեսախցիկները շենքի ներսում են, սակայն դրանցից մի քանիսը կարողացել են բռնացնել հեծանիվներով փախուստի դիմած գողերին։

Ըստ երեւույթին գողերին կարողացել է որսալ միայն մեկ տեսախցիկ, որը ֆիքսել է ցուցափեղկում նրանց արտացոլանքը։

The Sun-ը գրում է, որ ոստիկանությունն առգրավել է տեսագրությունը ու հիմա ուսումնասիրում է այն։

Քիմը կողոպուտից մեկ օր առաջ սոցցանցերում լուսանկար էր հրապարակել իր բնակարանի պատշգամբից։

Հյուրանոց-ռեզիդենցիայում ինը բնակարան կա, դրանցից մի քանիսում հարձակման օրը ուրիշ հանրահայտ մարդիկ էլ կային, որոնց անունները, սակայն, չեն հրապարակվում։



© NEWS.am STYLE