Եվ այսպես Քիմ Քարդաշյանն իր նյարդերն է հանգստացնում Նյու Յորքի իր բնակարանում, որը ուժեղ հսկողության տակ է։

Բայց մամուլին՝ թե եվրոպական, թե ամերիկյան մեկ հարցն է հուզում՝ ոչ, ոչ թե այն, թե ով կդառնա ԱՄՆ հաջորդ նախագահը՝ Թրամփը, թե՞ Քլինթոնը, սա արդեն երկրորդական հարց է դարձել, այլ այն, թե ով է այնուամենայնիվ այդքան հմտորեն կազմակերպել այս կողոպուտը։

Նախ կասկածի տակ էր հայտնվել Pink Panther սերբական ավազակախումբը, որը հայտնի է իր աղմկահարույց կողոպուտներով։
Սակայն ֆրանսիական ոստիկանությունը հինգ հարձակվողներից երկուսի անձն արդեն պարզել է։
Նրանցից մեկը կովկասցի է, մյուսը Հյուսիսային Աֆրիկայից է։

Լուսանկարում պատկերված մարդը կասկածյալներից մեկն է
Ահա թե ինչ է հայտնի։
Քիմ Քարդաշյանին ու նրա քույրերին երեք թիկնապահներ էին ուղեկցում, այլ ոչ թե մեկ, ինչպես մինչ այդ էին հաղորդում։ Պարզվում է Քիմին մի քանի օր շարունակ սկուտերներով լրտեսել են։ Լրտեսողները երկուսն են եղել, բայց Քիմի անվտանգության աշխատակիցներից ոչ մեկը չի նկատել նրանց։

Երկու կասկածելի անձանց մասին հիշել են․․․ պապարացիները։ Կասկածյալներից մեկը ներկայացել էր որպես ոստիկան, մյուսը՝ լուսանկարիչ։
Նրանց մի քանի օր շարունակ նկատել են, սակայն երբ պապարացիները սկսել են հարցուփորձ անել կեղծ գործընկեր-լուսանկարչին, շատ արագ հասկացել են, որ նա լուսանկարիչ չէ։
«Լուսանկարիչն» ու «ոստիկանը» անընդհատ լրագրողներին հարցուփորձ էին անում Քիմի ծրագրերի ու հնարավոր բնակության վայրերի մասին։
Ոստիկանությունը նաեւ հայտնում է` կան ապացույցներ, որ նրանցից մեկը կողոպուտից մի քանի օր առաջ էլ է փորձել ներխուժել Քիմի բնակարան։

Սակայն ոստիկանությունն այս պահին չունի տեսագրություն, թե ինչպես են հանցագործները հյուրանոց մտնում, ինչը շատ տարօրինակ է, քանի որ Փարիզում ամենուրեք տեսահսկման խցիկներ են տեղադրված։

Նաեւ պարզվել է, որ կեղծ ոստիկանը փորձել է մտնել Ferdi ռեստորան, որտեղ Քիմն էր ճաշում, սակայն երբ նրանից ոստիկանի վկայական են պահանջել, նա անմիջապես թաքնվել է։

«Այս պահին մենք կասկածում ենք, որ այստեղ միջազգային հանցավոր կազմակերպություն է գործել։ Հայտնաբերվել է Fiat 500 մեքենա, որը նրանք օգտագործել են Փարիզում։ Մենք վստահ ենք, որ երկուսը Ֆրանսիայի քաղաքացիներ են ու պրոֆեսիոնալներ։ Նման կողոպուտը կարող էր կազմակերպել միայն մեծ հանցախումբը։ Եվ նրանք գիտեին, թե ինչ քայլի են դիմում, որ կկարողանան իրացնել գողոնը, որը որոնելու է ամբողջ աշխարհը» - Daily Mail -ին հայտնել է պարբերականի աղբյուրը ֆրանսիական ոստիկանությունից։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:23, 5 հոկտեմբերի
Miu Miu-ն և New Balance-ը վերամիավորվում են. Փարիզը տեսավ ապագայի սպորտային կոշիկները20:30, 5 հոկտեմբերի
Սամվել Հայրապետյան. վիրտուոզ ջութակահար, որը համատեղում է դասականը, ռոքը և ջութակագործության արվեստը19:22, 5 հոկտեմբերի
Դիտա ֆոն Թիզը նվաճեց Փարիզը. Քրիստիան Լուբուտենը պաշտամունքային կոշիկները վերածեց թատերական սենսացիայի16:21, 5 հոկտեմբերի
Կադրից դուրս. մեծահասակների համար ֆիլմերի նախկին աստղը բացահայտել է անհարմար ճշմարտությունը15:33, 5 հոկտեմբերի
Լյուկ Էվանսը խոսել է ԼԳԲՏ կերպարների մասին կարծրատիպերի դեմ. «Եթե գեյերին մարմնավորեին միայն գեյերը, ես ընդհանրապես կարիերա չէի ունենա»14:40, 5 հոկտեմբերի
Եգիպտոսն առանց զբոսաշրջիկների. Ինչպիսի տեսք ունի փարավոնների նավով շքեղ զբոսանքը Նեղոսի վրա14:21, 5 հոկտեմբերի

13:13, 5 հոկտեմբերի

12:33, 5 հոկտեմբերի
OnlyFans-ի աստղը խիստ պատասխանել է Փիթ Դևիդսոնին՝ կին ինֆլյուենսերներին ծաղրելու համար. «Թող ինքը փորձի»12:15, 5 հոկտեմբերի
Քայլի Ջենները խորասուզվել է էրոտիկ ֆենտեզիի մեջ. 29-ամյա աստղը անսպասելիորեն բացահայտել է իր նոր կիրքը11:39, 5 հոկտեմբերի
«Ես պետք է բուժվեի». Քիմ Քարդաշյանը խոստովանել է, թե ինչու է Քանյե Ուեսթից հետո տղամարդկանց հեռու պահել իրենից11:17, 5 հոկտեմբերի
ՀԴԲ տնօրենը նշանադրվել է քանթրի երգչուհու հետ