Քիմ Քարդաշյանի նախկին թիկնապահ․ Քիմ Քարդաշյանի կողոպտվելը ինսայդերի օգնությամբ է կազմակերպված

14:44   5 հոկտեմբերի, 2016

Ֆրանսիական ոստիկանությունը գնում է Քիմ Քարդաշյանից միլիոնավոր դոլարի թանկարժեք իրեր գողացած հանցագործների հետքերով։ Կասկածյալներից մեկն էլ, ըստ երեւույթին, կովկասցի է։

Որոշ փորձագետներ էլ մինչ այդ գնահատական են տալիս Փարիզում Քիմի հետ տեղի ունեցած միջադեպին։

Անտարբեր չի մնացել նաեւ հայուհու նախկին թիկնապահը, 42-ամյա Սթիվ Ստանուլիսը, որը ավստրալական ռադիոյին տված հարցազրույցում ասել է, որ Քանյեն ու Քիմը չեն հարգում իրենց թիկնապահներին։ Ի դեպ, գարնանը Սթիվը հայտնել էր, որ Քանյեն իրեն աշխատանքից հեռացրել է Քիմի հետ սիրախաղի համար։

«Կարծում եմ, որ դա ինսայդերների օգնությամբ է կազմակերպվել։ Վստահ չեմ, եթե ես դեռ աշխատեի նրանց հետ, կկարողանայի արդյոք դիմագրավել հինգ զինված հանցագործներին։ Այն, ինչ տեղի է ունեցել, ասես կարմա լինի։ Դու ցուցադրում ես քո հարստությունը, դու շատ ամբարտավան ես, իսկ Քիմն ու Քանյեն հենց այդպիսին են, նրանք չեն հարգում իրենց թիկնապահներին, եւ դրա հետեւանքով քեզ կողոպտում են։ Ես աշխատել եմ նրանց համար։ Քանյեի հետ աշխատելն այդքան էլ հաճելի չէ, Քիմն ու Քանյեն անտեսում են իրենց թիկնապահների խորհուրդներն ու չեն հարգում նրանց, ահա եւ արդյունքը։ Նրանք չգիտեն, թե որքան կարեւոր է անվտանգությունը։ Երբ ես աշխատում էի Քանյեի համար, նա կարող էր առանձին մեքենա վերցնել, իսկ ինձ ուրիշ մեքենա հատկացնել, նա անվտանգության կանոններին ուշադրություն չի դարձնում»։

Աղբյուր՝Daily Mail



© NEWS.am STYLE