Տինա Կանդելակին ցուցադրել է 16-ամյա դստերը

17:25   3 նոյեմբերի, 2016

Ռուս հեռուստահաղորդավարուհի Տինա Կանդելակին Instagram–ում հրապարակել է լուսանկար 16-ամյա դստեր՝ Մելանիայի հետ։

Նախօրեին Մոսկվայում կայացել է Դեբյուտանտուհիների պարահանդեսը, որին Դմիտրի Մալիկովի գեղեցկուհի աղջկանից բացի մասնակցել է նաև Տինայի դուստրը։

Միջոցառմանը մասնակցելու համար Կանդելակիի 16-ամյա դուստրը կարմիր երկարափեշ զգեստ էր հագել՝ համալրելով իր կերպարը սպիտակ կլաչով ու նրբագեղ սանրվածքով։

«Տարին մեկ անգամ թույլատրվում է լուսանկարել ու հրապարակել»,- հայտնել է Քանդելակին՝ հրապարակելով դստեր հետ լուսանկարը։ Տինայի բաժանորդները անմիջապես արձագանքել են այդ հուզիչ ընտանեկան լուսանկարին։ Նրանց կարծիքով 16-ամյա Մելանիան ավելի շատ հորն է նման, բայց միևնույն է մոր նման գեղեցիկ է։



© NEWS.am STYLE