Իրինա Բեզրուկովան, Կոնստանտին Լավրոնենկոն, Մարիա Միրոնովան եւ հայ հայտնիները՝ «Երկրաշարժ» ֆիլմի երեւանյան պրեմիերային (ֆոտոռեպորտաժ)

10:31   11 նոյեմբերի, 2016

Երեկ՝ նոյմբերի 10-ին, Երեւանում կայացավ Սարիկ Անդրեասյանի երկար սպասված եւ բազմաթիվ քննարկումների առիթ հանդիսացած «Երկրաշարժ» ֆիլմի պրեմիերան:

Ֆիլմի հուզականության, դրանից ստացած տպավորությունների եւ դերասանների զգացողությունների մասին արդեն պատմել ենք:

Ինչպես գիտեք՝ ֆիլմում բացի հայ սիրված դերասաններ Միքայել Պողոսյանից, Հրանտ Թոխատյանից, Սոս Ջանիբեկյանից, Արսեն Գրիգորյանից, Տաթեւ Հովակիմյանից, Վիկտոր Ստեփանյանից, Մարջան Ավետիսյանից՝ նկարահանվել են նաեւ ռուսական կինոյի հայտնի դեմքերը՝ Կոնստանտին Լավրոնենկոն, Իրինա Բեզրուկովան եւ Մարիա Միրոնովան, որոնք, ի դեպ, եւս ներկա էին պրեմիերային:

Բացի ֆիլմի հիմնական կազմից՝ 1988 թ-ի ողբերգական երկրաշարժի մասին էկրանապատումը դիտելու էին եկել նաեւ հայկական շոու-բիզնեսի հայտնի դերասաններն ու հեռուստադեմքերը՝ Սարգիս եւ Մանո Գրիգորյանները, Աննա Հարությունյանը, Լիա Զախարյանը, Հայկոն, Եգոր Գլումովը, Հովհաննես Ազոյանը, Լուլուն, Ժակը, Սոֆյա Դիլանյանը եւ այլք:

«Երկրաշարժի» պրեմիերան եւ հյուրերը՝ մեր ֆոտոռեպորտաժում:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE