«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ֆիլմը չէր նկարահանվել «Օսկար» ստանալու նպատակով․ Սարիկ Անդրեասյանը՝ «Երկրաշարժի» մասին

20:55, 10 նոյեմբերի

1988 թ․դեկտեմբերի 7. Գյումրի․ աղետալի երկրաշարժ, որն ավիրեց մի շարք բնակավայրեր, խլեց մարդկային կյանքեր, անօթեւան թողեց հազարավոր բնակիչների․․․ Սպիտակում տեղի ունեցած այդ ողբերգական դեպքերի մասին է Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը, որի պրեմիերան կայացավ այսօր՝ նոյեմբերի 10-ին, «Սինեմա Սթար» կինոթատրոնում։

Հատուկ էֆեկտներով համեմված ողբերգական պատմության դիտումից հետո, ինչպես եւ սպասվում էր, շատերը սրահից դուրս եկան արցունքներով եւ տարբեր էմոցիաներով։ Հանդիսատեսից պակաս հուզված չէին նաեւ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը, ֆիլմի ամբողջ ստեղծագործական կազմն ու գլխավոր հերոսներին մարմնավորած դերասանները, որոնք լրագրողների հետ զրույցում կիսվեցին իրենց տպավորությոններով։

«Բնականաբար, ողբերգական այս դեպքի հետ կապված մի շարք պատմություններ կան, սակայն մենք, պարզապես, չէինք հասցնի բոլորին անդրադառնալ, այդ պատճառով սցենարիստների հետ լսեցինք դրանցից մի քանիսը եւ  ֆիլմում փորձեցինք ցույց տալ տարբեր սերունդների պատմություններ՝ թե մեծահասակների, թե երիտասարդների, թե երեխաների»,-ասում է Սարիկ Անդրեասյանը։

Իհարկե, ֆիլմն ինքին հուզիչ էր հանդիսատեսի համար իր պատմությամբ եւ հերոսների ապրումներով, սակայն այդ ամենից զատ՝ այն հետաքրքիր էր նաեւ «Օսկարի» «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում ներկայացված լինելու փաստով, որտեղ, սակայն, այդպես էլ չընդգրկվեց։ Լրագրողների հետ զրույցում ռեժիսորը մանրամասնեց, թե ինչը դարձավ «Օսկարին» չառաջադրվելու հիմնական խոչընդոտը․

«Ինձ համար շատ ցավալի է, որ ֆիլմը չընդգրկվեց այդ անվանակարգում, քանի որ չգիտեմ, թե մեկ էլ երբ նման ֆիլմ կնկարահանեմ։ Ամեն դեպքում՝ հուսով եմ՝ սա քաղաքական որոշում չէր, եւ, իրոք, կապված է փաստաթղթերի ոչ ճիշտ լրացման հետ։ Անկեղծ ասած՝ անգամ չգիտեմ, թե կոնկրետ ինչ խնդիր կար, բայց տեղի ունեցավ որակազրկում։ Ինչեւէ, ֆիլմը չէր նկարահանվել «Օսկար» ստանալու նպատակով։ Իհարկե, կցանկանայինք, որ այն առավել գնահատվեր, բայց կարեւորը ձեզ դուր եկավ եւ հուսով եմ՝ այն կհուզի նաեւ այն հանդիսատեսին, որոնք կգան ֆիլմը դիտելու»,-նշեց նա։

Ինչ վերաբերում է դերասանական կազմին՝ հայ դերասաններից ֆիլմում նկարահանվել են Հրանտ Թոխատյանը, Միքայել Պողոսյանը, Տաթեւ Հովակիմյանը, Սոս Ջանիբեկյանը, Արսեն Գրիգորյանը, Վիկտոր Ստեփանյանը, Մարջան Ավետիսյանը եւ այլք։ Ֆիլմում գլխավոր դերերով հանդես են գալիս նաեւ Կոնստանտին Լավրոնենկոն եւ Մարիա Միրոնովան: Փոքրիկ, բայց տպավորիչ դերում տեսնում ենք նաեւ հայտնի դերասանուհի Իրինա Բեզրուկովային։

«Նկարահանման հենց սկզբից բոլորս մեծ հուզմունք եւ պատասխանատվություն էինք զգում։ Ես միանգամից համաձայնվեցի նկարահանվել այս ֆիլմում, քանի որ շատ լավ եմ հիշում այդ դեպքերը։ Այս ֆիլմով ցանկանում էինք ասել, որ բոլորս էլ մարդ ենք եւ պետք է զգանք դիմացինի ցավն ու ապրումները»,-ասում է Կոնստանտին Լավրոնենկոն։

Մարիա Միրոնովան էլ խոստովանում է՝ իրեն հուզելը դժվար է, սակայն այս պատմությունը միանգամից դիպչել է նաեւ իր սրտին․

«Իմ կարիերայի եւ, առհասարակ, կյանքիս ընթացքում հազվադեպ է պատահում, որ ինչ-որ դրվագ ինձ այդպես ցնցի։ Սակայն, երբ Սարիկը ինձ ցույց տվեց ֆիլմից դեռեւս չմշակված կադրեր, ես հազիվ փորձեցի իմ էմոցիաները թաքցնել նրանից։ Հիշում եմ՝ նկարահանման առաջին օրը Աստծուց ուժ էի խնդրում, որ կարողանամ այդ ամենը ներկայացնել իմ հերոսուհու մեջ»,-նշեց դերասանուհին։

Նկարահանումների ընթացքում հայ եւ ռուս դերասաններն, իսկական, ընտանիքի էին վերածվել, որոնք կիսում էին միեւնույն ցավը։ Այս մասին փաստեց դերասանուհի Իրինա Բեզրուկովան․

«Իմ կյանքում շատ են եղել կորուստներ եւ ողբերգական դեպքեր, միգուցե, նաեւ դա էր պատճառը, որ ես շատ ցավագին վերաբերվեցի այս պատմությանը։ Բայց նկարհանման հրապարակում իմ առջեւ լաց էին լինում նաեւ արդեն հասուն հայ դերասաններ, որոնց անուններն այս պահին չեմ տա: Միմյանց հանգստացնող դեղեր էինք տալիս եւ անձեռոցիկներ էինք փոխանցում, իսկ հետո միմյանց ձեռքեր էինք սեղմում, ասես, հարազատ մարդիկ դարձած լինեինք»,-հիշում է դերասանուհին։

«Երկրաշարժ» ֆիլմի իրադարձությունները ծավալվում են ավերիչ աղետի եւ դրան հաջորդող չորս օրերի ապրումների շուրջ։ Ֆիլմում ներկայացված են մի քանի հերոսների պատմություններ։ Հերոսներ, որոնք չնայած ցրտին եւ սարսափած վիճակին՝ չեն կորցնում փլատակների տակից հարազատներին ողջ գտնելու հույսը եւ շարունակում են հավատալ եւ փնտրել մտերիմներին․․․

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել