«Մանկական Եվրատեսիլ 2016». Հայտնի է, թե որ համարի ներքո ելույթ կունենան Անահիտն ու Մերին

10:40   15 նոյեմբերի, 2016

Նոյեմբերի 20-ին Մալթայի մայրաքաղաք Վալետայում կայանալու է փոքրիկ երգիչ-երգչուհիների համար ամենակարեւոր երաժշտական մրցույթներից մեկը՝ «Մանկական Եվրատեսիլը»։ Այս տարի Հայաստանը հանդես է գալով դուետով։ 2016-ին մեր երկիրը կներկայացնեն Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը՝ կատարելով Ավետ Բարսեղյանի եւ Նիկ Եգիբյանի հեղինակած «Տարբեր» երգը։

Фото опубликовано Armenia In Eurovision (@armenia_in_eurovision)

Մեր պատվիրակներն արդեն Մալթայում են եւ գիտեն, թե որ համարի ներքո են բեմ բարձրանալու։ Մերին եւ Անահիտը ելույթ կունենան առաջին կեսում, երկրորդ համարի ներքո։

Фото опубликовано Nick Egibyan (@nickegibyan)

Նշենք, որ մրցույթի բացումն ու փակումը դրված է Իռլանդիայի եւ Վրաստանի մասնակիցների ուսերին։

Աղբյուրը՝ junioreurovision.tv



© NEWS.am STYLE