Նոյեմբերի 20-ին Մալթայի մայրաքաղաք Վալետայում կկայանա «Մանկական Եվրատեսիլ-2016» երգի մրցույթը, որին Հայաստանը կներկայացնեն Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը՝ կատարելով Ավետ Բարսեղյանի եւ Նիկ Էգիբյանի հեղինակած «Տարբեր» երգը։ Բոլոր նմանությունների եւ տարբերությունների, երազանքների եւ սպասումների, ինչպես նաեւ մրցույթի մանրամասների մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսեցին այս տարվա մեր փոքրիկ դեսպաններն ու «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը։

«Այս տարվա «Մանկական Եվրատեսիլը» տեղի է ունենալու Մալթայում։ Մեզ մոտ այն կհեռարձակվի ժամը 19։00-ին։ Այս տարի մրցույթին մասանակցելու է 17 պետություն։ Քվեարկության կանոններում եւս փոփոխություններ են գրանցվել․ ցավոք՝ այս տարի չի լինելու SMS քվեարկություն, ինչը կապված է մրցույթի վարկանիշի եւ տարբեր երկրներում հաղորդագրությունների քանակի հետ»,-տեղեկացրեց Գոհարը՝ հավելելով, որ յուրաքանչյուր երկրից քվեարկությանը մասնակցելու է պրոֆեսիոնալ, ինչպես նաեւ երեխաներից բաղկացած ժյուրիի կազմ։ Սակայն մեր պատվիրակության ղեկավարը դեռեւս չկարողացավ բացել փակագծերը եւ ներկայացնել հայաստանյան ժյուրիին, քանի որ ըստ մրցույթի կանոնների՝ ժյուրիի անդամները բացահայտվում են միայն քվեարկությունը կատարելուց հետո։
Ինչեւէ, սա մրցույթի պաշտոնական մասն է։ Իսկ ինչպե՞ս են մրցույթին նախապատրաստվում մեր փոքրիկ ներկայացուցիչները՝ Անահիտն ու Մերին, եւ արդյոք նրանց միջեւ տարբերությունը չի՞ խոչընդտում, որ լինեն լավ ընկերուհիներ․
«Տարբերությունները չեն խանգարում, որպեսզի լինենք ընկերուհիներ։ Մեզ համար շատ կարեւոր է միավորվել եւ պատվով ներկայացնել մեր Հայաստանն ու մեր հողը այդ հեղինակավոր մրցույթում։ Մրցույթից ամենակարեւորը դա ենք ակնկալում»,-ասում են Անահիտն ու Մերին, որոնց բեմի վրա կմիանան նաեւ փոքրիկ պարուհիներ։
Շատ երգիչների համար «Եվրատեսիլին» մասնակցությունը երազանք է։ NEWS.am STYLE-ը հետաքրքրվեց աղջիկներից՝ արդյոք նրանք էլ են ցանկացել մասնակցել հեղինակավոր այս մրցույթին.
«Այո, ինձ համար սա, իսկապես, երազանք է եղել։ Ես միշտ ընտանիքիս հետ հետեւել եմ այս մրցույթին եւ ցանկացել եմ մի օր հայտնվել այդ բեմի վրա։ Շատ ուրախ եմ, որ շուտով երազանքս կկատարվի»,-ասում է Անահիտը։
Եվրատեսիլյան բեմի վրա երազել է լինել նաեւ Մերին.
«Ես էլ միշտ ինձ պատկերացրել եմ այդ բեմի վրա՝ շրջապատված գեղեցիկ լույսերով։ Միշտ ցանկացել եմ երգել այդ բեմի վրա, երազել եմ, որ իմ օգտին քվեարկեն։ Ճիշտ է՝ այս տարի հեռուստադիտողի քվեարկությունը չկա, բայց հուսով եմ՝ մասնագետները բարձր կգնահատեն մեր ելույթը»։
Ի դեպ, ասուլիսին ներկա էր նաեւ մեր նախորդ տարվա ներկայացուցիչ Միկան, որն աղջիկների համար անակնկալ էր պատրաստել՝ նրանց նվիրելով այն նույն թալիսման տիկնիկներից, որոնցից մեկն իրեն ուղեկցում էր անցած տարվա ողջ մրցույթի ընթացքում։ Փոքրիկ երգիչը չզլացավ նաեւ իր խորհուրդով կիսվել մեր այս տարվա գեղեցկուհիների հետ․
«Շատ կարեւոր է, որ բեմում լինեք վստահ։ Մնացածն, ինքնըստինքյան, լավ կլինի»,-ասաց նա։
Տեղեկացնենք, որ մեր պատվիրակությունը Մալթա կմեկնի նոյեմբերի 12-ին, որտեղ արդեն կսկսվեն մրցույթի փորձերը։ Գոհար Գասպարյանի խոսքով՝ եթե ամեն ինչ տեխնիկապես իրենց պատկերացրածով լինի, ապա հեռուստադիտողներին սպասվում է տպավորիչ շոու՝ կախարդական լուծումներով։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 4 նոյեմբերի
«Սեքս՝ պարտքի զգացումից ելնելով». Գիտնականները պարզել են, թե ինչու են զուգընկերները համաձայնվում մտերմության՝ առանց դա ցանկանալու22:31, 4 նոյեմբերի
Հպում, որը ստիպում է լաց լինել. Ի՞նչ է «տխուր պտուկի համախտանիշը»21:16, 4 նոյեմբերի
Ինչպես Բեռնար Արնոյի 28-ամյա որդին Louis Vuitton ժամացույցները վերածեց հավաքորդական իրերի20:25, 4 նոյեմբերի
«Փարիզ, մենք խնդիր ունենք». Ինչու են եվրոպական շքեղ ապրանքանիշերը կորցնում իրենց դիրքերը Չինաստանում19:16, 4 նոյեմբերի
Անսպասելի ավարտով կողոպուտ. գողը վերադարձրել է 292,000 դոլար արժողությամբ ժամացույցը՝ «Կներեք» գրությամբ16:35, 4 նոյեմբերի
Անժամանակյա դասականները նոր մեկնաբանություններով. Երևանը հյուրընկալում է 18-րդ Շեքսպիրյան փառատոնը15:52, 4 նոյեմբերի
Նորաձև սանրվածք, որից ճաղատանում են. Մասնագետները զգուշացնում են Բելլա Հադիդի միտման վտանգների մասին15:27, 4 նոյեմբերի
Bugatti-ի գործադիր տնօրենի Chiron-ը գողացել են գործարանից. Միլիարդատերը հետապնդել է գողին14:34, 4 նոյեմբերի
Փեսան խորանի մոտ անպարկեշտ շոու է սարքել. հարսանեկան համբույրը վերածվել է սկանդալի, հյուրերը շոկի մեջ էին14:14, 4 նոյեմբերի
Մերկ որովայն և կաշվե բաճկոն. Վերա Վոնգը 77 տարեկանում նորաձևության սադրանք է կազմակերպել13:33, 4 նոյեմբերի
«Ես նրան դավաճանել եմ երեք կանանց հետ և պոռնո դիտել». Քրիս Ռոքն առաջին անգամ բացահայտել է, թե ինչու է իր երկարատև ամուսնությունը ձախողվել12:41, 4 նոյեմբերի
Շերը արձագանքել է Մայքլ Դուգլասի քննադատությանը իր «Օսկար» մրցանակի վերաբերյալ