Գարիկ Մարտիրոսյանի կնոջը համեմատել են ԱՄՆ Առաջին տիկին Մելանյա Թրամփի հետ

11:31   15 նոյեմբերի, 2016

Վերջերս Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւնան, հաճախ է հայտնվում մեր ուշադրության կենտրոնում։ Հավանաբար պատճառն այն է, որ նրա Instagram-ի էջին հետեւում են մոտ 78.5 հազար օգտատեր, եւ երկու երեխաների մայրիկը ամեն օր փորձում է հետաքրքիր գրառումներ, լուսանկարներ եւ հոլովակներ տեղադրել։

Երեկ Ժաննան անկեղծացել էր եւ պատմել, թե որտեղ է հանդիպել 42-ամյա շոումենին եւ գտել լավ ընկերներ։ Իսկ հիմա հայտնել է, որ իրեն նմանեցրել են ԱՄՆ Առաջին տիկին Մելանյա Թրամփին.

Фото опубликовано Janna Levina (@jannalevina_martirosyan)

«Երբ Ֆրանսիայում նախագահական ընտրություններ էին, ինձ համեմատում էին Առաջին տիկին Կառլա Բրունիի հետ։ ԱՄՆ-ում ընտրություններից հետո, սկսեցին խոսել իմ եւ Մելանյա Թրամփի նմանության մասին։ Ես՝ որպես Մերձմոսկվայում 1000մ2 հողատարածքի Առաջին տիկին, շոյված եմ այդ համեմատությունից։ Չէ որ ինձ, Կառլային եւ Մելանյային միավորում է ոչ միայն գեղեցիկ այտոսկրերն ու աչքերը, այլեւ հայտնի ամուսին ունենալու փաստը։ Այնպես որ, միշտ պետք է առաջ շարժվել։ Մանավանդ, որ իմ հարեւանը վաճառում է իր 1000մ2 հողատարածքը։ Եվ եթե ինձ հաջողվի հաղթել գինը սակարկելու դեբատը, ես կմեծացնեմ իմ ազդեցությունը»,- գրել է Ժաննան։

 Ի դեպ, օգտատերերը միանգամից նշել են, որ ընտրություններում մեծ սիրով կքվեարկեն Գարիկի եւ Ժաննայի օգտին։ 



© NEWS.am STYLE