Նոյեմբերի 12-ը «Նոր Հայեր» ՈՒՀԱ թիմի համար պատմական էր։ 16 տարի անց տղաները կրկին բարձրացան 1961-ից հանդիսատեսին ժպիտ ու ծիծաղ պարգեւող նախագծի բեմ եւ հաղթեցին շոուի 55-ամյա հոբելյանին նվիրված համերգի երեք գավաթներից մեկը։
Չնայած Գարիկ Մարտիրոսյանը, Արմեն Պետրոսյանը, Գրիգոր Գասպարյանը, Տաշ Սարկիսյանը, Վարդան Զադոյանը, Արտյոմ Հակոբյանը, Կարեն Մանթաշյանը, Էդուարդ Մելքոնյանը, Ալեքսանդր Մնացականյանը եւ ուրիշներ տեղյակ չէին եղել, որ իրենց սպասվում է մրցույթ, բայց նրանք այնքան մեծ պատասխանատվությամբ էին պատրաստվել իրենց ելույթին, որ կրկին եղել են լավագույնը։
Շոուից հուզված ու տպավորված է հեռացել նաեւ «Նոր Հայեր» ՈՒՀԱ թիմի ավագի կինը՝ Ժաննա Լեւինա Մարտիրոսյանը, որը Instagram-ում պատմել է իր տպավորությունների մասին.
«Շնորհակալություն, իմ շատ սիրելի «Նոր Հայեր»։ Դուք անհնարինը հնարավոր դարձրեցիք։ 16 տարի ՈՒՀԱ-ի բեմ չբարձրանալով, ապրելով տարբեր երկրներում, զբաղվելով ՈՒՀԱ-ից տարբերվող գործերով՝ դուք հավաքվեցիք եւ ներկայացրեցիք շատ լավ ու դասական ելույթ՝ 55-ամյա հոբելյանի գավաթին արժանի։ Հպարտ եմ ձեզնով։ Սիրում եմ ձեզ, սիրում եմ ՈՒՀԱ-ն։ Հենց այս խաղի ժամանակ եմ ես հանդիպել Գարիկին։ Հենց այստեղ եմ գտել հարազատ մարդկանց, ում հետ արդեն 15 տարուց ավելի ընկերություն եմ անում։ Շնորհակալություն այդ հիանալի խաղին՝ հագեցած, հետաքրքիր, ուրախ եւ անմոռանալի տարիների համար։ Հենց այսօրվանից համոզելու եմ տղաներին, որ մասնակցեն ՈՒՀԱ-ի 70-ամյակին։ Կարծում եմ՝ ուրախ կանցնի։ Իսկ եթե հենց այսօրվանից սկսենք պատրաստվել, բոլորին կցնցենք»,- անկեղծացել է Լեւինան։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:19, 15 հոկտեմբերի

13:05, 15 հոկտեմբերի
27 օր Հունաստանում, ուշացած վիզա ու նոր հումորային կերպար․ Իրինա Հարությունյանը՝ «Բարի Գալուստի» մասին12:36, 15 հոկտեմբերի
Սելին Դիոնը Բարբի տիկնիկ է դարձել. Նրա պաշտամունքային կերպարը վերստեղծել են «Տիտանիկ»-ի զարդերով12:13, 15 հոկտեմբերի
Վիկտորիա Բեքհեմը ուղիղ եթերում տեկիլա է խմել և կատակել իր ամուսնու՝ Դեյվիդի «մեծ վարունգի» մասին11:38, 15 հոկտեմբերի
Թրամփի դարաշրջանի հակաթրենդը. ինչու են կանայք հրաժարվում «Մար-ա-Լագո դեմքից»11:17, 15 հոկտեմբերի
Աբու Դաբիի թագավորական ընտանիքի կոկաինային սկանդալ. ընտանիքի կին անդամին գտել են անգիտակից վիճակում՝ երեխայի կողքին10:30, 15 հոկտեմբերի
Ջո Մանգանիելոյի առեղծվածը. Շամանը պնդել է, որ դերասանին «թուղթ ու գիր» են արել Սոֆիա Վերգարայի պատճառով09:00, 15 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 14 հոկտեմբերի
«Ես քնել եմ ավելի քան 100 ամուսնացած տղամարդկանց հետ». բրիտանուհին պնդում է, որ փրկում է ուրիշների ամուսնությունները22:18, 14 հոկտեմբերի
96-ամյա հարսնացուի և 18-ամյա փեսայի հարսանիքը ցնցել է Մեքսիկան21:32, 14 հոկտեմբերի
Սեզոնի ամենացանկալի պայուսակը. Chanel Matthieu Blasi-ի դիզայներական մոդելները վերավաճառվում են մինչև 15% բարձր գներով20:19, 14 հոկտեմբերի
Գաղտնի սիրավեպեր, թագավորական ընթրիքներ և խեցգետիններ. Լոնդոնի ամենահին ռեստորանը հանձնվել է Ազգային հիմնադրամին