Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

27 օր Հունաստանում, ուշացած վիզա ու նոր հումորային կերպար․ Իրինա Հարությունյանը՝ «Բարի Գալուստի» մասին

13:05, 15 հոկտեմբերի

Հոկտեմբերի 20-ից Shant TV-ի եթերում կլինի «Բարի Գալուստ» սիթքոմը, որի նկարահանումներն անցկացվել են Հունաստանում։ Նախագծում  Իրինա Հարությունյանը մարմնավորում է հյուրանոցի տնօրենին: Նա պատմել է իր հերոսուհու առանձնահատկությունների, նկարահանման հրապարակում ձևավորված մթնոլորտի, Աղաս Մանուկյանի պրոդյուսերական աշխատանքի և նախագծից ունեցած ակնկալիքների մասին։

Տիկին Էլլադան՝ խիստ, բայց ոչ բացասական կերպար

Իրինա Հարությունյանը «Բարի Գալուստ» սիթքոմում մարմնավորում է հյուրանոցի տնօրեն տիկին Էլլադային, ով փորձում է կարգ ու կանոն հաստատել անկառավարելի անձնակազմի կյանքում։ Դերասանուհու խոսքով՝ սցենարիստները յուրաքանչյուր հերոսի օժտել են առանձնահատուկ բնավորությամբ ու հումորի զգացումով, ինչի արդյունքում նրանք հայտնվում են զանազան զավեշտալի իրավիճակներում։ Տիկին Էլլադան էլ, փորձելով ամեն ինչ վերահսկողության տակ պահել, հաճախ ինքն է հայտնվում անսպասելի ու ծիծաղելի իրադրություններում։

Հարությունյանը շեշտում  է, որ իր հերոսուհին սիթքոմի ամենախիստ կերպարն է, սակայն դա ամենևին չի նշանակում, որ նա բացասական կերպար է։ Էլլադան ունի իր անձնական պատմությունն ու բնավորության տարբեր կողմերը, որոնք բացահայտվում են պատմության զարգացման ընթացքում։

Դերասանուհու համար կերպարի կերտումը հետաքրքիր ստեղծագործական աշխատանք է եղել։ Թեև տիկին Էլլադան շատ առումներով տարբերվում է իրենից, Հարությունյանը նրա մեջ նկատել է նաև իրեն բնորոշ գծեր, մասնավորապես՝ ուժեղ ու խիստ կնոջ բնավորությունը։ Կերպարը համոզիչ ներկայացնելու համար նա ուշադրություն է դարձրել ոչ միայն վարքագծին, այլև արտաքին տեսքին, հագուստին ու բնավորության նրբերանգներին։ Ըստ անհրաժեշտության՝ փորձել է բացահայտել նաև հերոսուհու փխրուն ու զգացմունքային կողմերը։

Դերասանուհին ընդգծում է, որ մեծ սեր, ջանք ու եռանդ է ներդրել տիկին Էլլադայի կերպարը կերտելու համար և հույս ունի, որ այն կսիրվի հեռուստադիտողի կողմից։

92634971-304d-4e7e-ad21-ac5a52c1df7b.jpeg (127 KB)

Կատակերգությունը՝ նոր բացահայտումների հնարավորություն

Իրինա Հարությունյանի խոսքով՝ «Բարի Գալուստը» իր մասնակցությամբ արդեն չորրորդ սիթքոմն է։ Նա խոստովանում է, որ կատակերգական ձևաչափում իրեն շատ հարմարավետ է զգում, թեև հեռուստադիտողը սովորաբար իրեն ճանաչել է լացակումած մայրերի և դրամատիկ կերպարների դերերով։

Դերասանուհին նշում է, որ թատրոնում տարիներ շարունակ մարմնավորել է նաև կատակերգական դերեր, ուստի հումորային նախագծերն իր համար բոլորովին նոր աշխարհ չեն։ Նա հիշում է, որ առաջին սիթքոմներից մեկին հրավիրելիս ռեժիսորն անգամ զարմացել էր, թե ինչպես է ստացվել, որ մինչ այդ իրեն չէին առաջարկել նման ձևաչափում նկարահանվել։

Հարությունյանի համոզմամբ՝ կատակերգությունը բարդ ժանր է, որը դերասանից պահանջում է առանձնահատուկ աշխատանք ու ճշգրտություն։ Նա նշում է, որ երբեք չի վախեցել նոր ձևաչափեր փորձելուց և սիրով կընդունի նմանատիպ առաջարկներ նաև հետագայում։

Աղաս Մանուկյանի առաջին պրոդյուսերական փորձը

Խոսելով Աղաս Մանուկյանի հետ համագործակցության մասին՝ Իրինա Հարությունյանը նշում է, որ մինչև իրենց նախորդ համատեղ նախագիծը նրան անձամբ չէր ճանաչում, թեև գիտեր որպես հետաքրքիր դերասանի և ստենդափ ժանրում հանդես եկող արտիստի։ Ավելի սերտ շփումից հետո, սակայն, բացահայտել է նրա մեկ այլ կարևոր կողմը՝ սցենարիստի տաղանդը և հումորը։

Դերասանուհու խոսքով՝ նախագծի ընթացքում Աղաս Մանուկյանի ուսերին մեծ պատասխանատվություն էր դրված, քանի որ նա միաժամանակ զբաղվում էր թե՛ սցենարով, թե՛ պրոդյուսերական աշխատանքով։ Հարությունյանը խոստովանում է, որ հաճախ զարմանքով հետևում էր նրա աշխատանքին՝ դժվարանալով հավատալ, որ սա նրա առաջին պրոդյուսերական փորձն է։

Նա առանձնացնում է Աղասի հոգատարությունն ու ուշադրությունը դերասանների, ստեղծագործական թիմի և կազմակերպչական գործընթացների նկատմամբ։ Հատկապես տպավորվել է այն հանգամանքով, որ նկարահանման հրապարակում Աղասը մշտապես ներկա էր՝ առավոտից մինչև ուշ գիշեր, և փորձում էր լուծել առաջացած խնդիրները՝ անկախ դրանց բնույթից։

Դերասանուհու գնահատմամբ՝ Աղաս Մանուկյանը պարզապես պրոդյուսերի դեր չէր կատարում․ նա թիմի անդամ էր, ընկեր, ով փորձում էր բոլորին աջակցել և յուրաքանչյուրի համար ժամանակ ու ուշադրություն գտնել։ Վստահ է՝ «Բարի Գալուստը» Աղասի վերջին պրոդյուսերական նախագիծը չի լինի, և այս աշխատանքը նոր հնարավորություններ կբացի նրա առաջ։

9ebe4778-bff1-4f3e-be74-1a311086d499 (1).jpeg (109 KB)

27 օր Հունաստանում․ նկարահանումներ՝ մեկ մեծ ընտանիքի մթնոլորտում

«Բարի Գալուստ» սիթքոմի նկարահանումներն անցկացվել են Հունաստանում՝ 27 օր շարունակ։ Իրինա Հարությունյանի խոսքով՝ դրանք անցել են բացառիկ մթնոլորտում, և նկարահանող խումբը նույնիսկ չէր ցանկանում վերադառնալ։

Դերասանուհին նշում է, որ, բնականաբար, դժվարություններ նույնպես եղել են, այդ թվում՝ զանգվածային տեսարանների համար հայերի ներգրավման հետ կապված։ Սակայն, նրա խոսքով, նկարահանող թիմին մշտապես աջակցել են, իսկ բոլոր խնդիրները հաղթահարել են միասնական ջանքերով։

Դերասանուհին ընդգծում է, որ նախագծի մասնակիցները դարձել էին մեկ ամբողջություն։ Դերասանները, ռեժիսորները, օպերատորներն ու տեխնիկական անձնակազմը միասին էին ապրում, սնվում, աշխատում և շփվում։ Այդ առումով նկարահանման հրապարակում ձևավորվել էր ոչ միայն մասնագիտական, այլև ընտանեկան մթնոլորտ։

Հարությունյանը հատուկ առանձնացնում է նաև ռեժիսոր Արման Մելիքյանին՝ նրան բնութագրելով որպես գերազանցիկի մտածելակերպ ունեցող մասնագետի, ով մեծ ուշադրությամբ ու պատասխանատվությամբ էր մոտենում աշխատանքին։

Խաղընկերներ, նոր բացահայտումներ ու երկարատև ընկերություններ

Իրինա Հարությունյանի խոսքով՝ դերասանական կազմի անդամները ոչ միայն սիրել էին նախագիծը, այլև իրենց կերպարների նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ունեին։ Նրա տպավորությամբ՝ սիթքոմում չկային պարզապես լրացնելու համար ստեղծված դերեր․ յուրաքանչյուր կերպար ուներ իր պատմությունը, բնավորությունն ու առանձնահատկությունները։

Դերասանուհին պատմում է, որ գործընկերներից մի քանիսի հետ երկար տարիներ աշխատել է թատրոնում, մյուսների հետ նկարահանվել է տարբեր նախագծերում, սակայն այս անգամ նրա համար նոր բացահայտում է եղել Էվա Խաչատրյանը։

Թեև նրանք վաղուց էին ծանոթ, միասին աշխատելու առիթ մինչ այդ չէին ունեցել։ Հունաստան մեկնելու պատմությունն էլ բավականին զավեշտալի է ստացվել․ մինչ խմբի մյուս անդամներն արդեն ստացել էին իրենց վիզաներն ու մեկնել, Հարությունյանի վիզայի տրամադրումը ուշացել էր։ Արդյունքում դերասանուհին խմբին միացել է երկու օր անց, իսկ ճանապարհը Էվա Խաչատրյանի հետ համընկել է այնպես, որ նրանք միասին են մեկնել։ 

Հարությունյանը նշում է, որ Էվային այս նախագծի ընթացքում բացահայտել է նաև որպես մարդ և համոզվել, որ նրանց միջև ձևավորված ընկերությունը կարող է շարունակվել երկար տարիներ։ Նա առանձնացրել է նաև Նորայր Եղյանին, ում հետ մինչ այդ անձամբ չէր աշխատել։

Դերասանուհու խոսքով՝ նկարահանումների 27 օրերը լի էին ջերմությամբ, փոխադարձ աջակցությամբ ու հիշարժան պահերով, և թիմի անդամներն այնքան էին կապվել միմյանց հետ, որ բաժանվելն ու առօրյա կյանքին վերադառնալը հեշտ չի եղել։

55b4b630-088c-42a6-b43c-f891acca7d1e.jpeg (205 KB)

«Բարի Գալուստը»՝ բարության, մարդկայնության և հումորի մասին

Անդրադառնալով նախագծի հիմնական գաղափարին՝ բարու հաղթանակին չարի նկատմամբ, Իրինա Հարությունյանը նշել է, որ «Բարի Գալուստը» պարզապես իրավիճակային կատակերգություն չէ, որտեղ ծիծաղն առաջանում է պատահական զավեշտներից։ Նրա խոսքով՝ սցենարային զարգացումները մտածված են, իսկ յուրաքանչյուր կերպար ունի իր առանձին կյանքն ու պատմությունը։

Դերասանուհին կարծում է, որ հենց կերպարների բազմազանությունն ու պատմությունների հետաքրքիր զարգացումն են սիթքոմի կարևոր առանձնահատկություններից։ Նա նաև ընդգծում է, որ ամբողջ դերասանական կազմը սիրել է նախագիծը, ինչն արտացոլվել է աշխատանքի ընդհանուր մթնոլորտում։

Հարությունյանի ակնկալիքով՝ սիթքոմը կգրավի հեռուստադիտողին իր հումորով, հետաքրքիր կերպարներով և ասելիքով։ Նա հույս է հայտնում, որ հեռուստադիտողը ոչ միայն կվայելի ծիծաղաշարժ իրավիճակները, այլև կկապվի հերոսների հետ և նրանց պատմություններում կգտնի մարդկային ու իրեն հարազատ դրվագներ։

«Բարի Գալուստ» սիթքոմի պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերի 20-ին՝ Shant TV-ի եթերում։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search