Եկատերինա Վարնավան՝ «Արի Իմ Սոխակ» կատարման ներքո «Սառցե դարաշրջանում» պարելու մասին

10:03   24 նոյեմբերի, 2016

Հանգստյան օրերին ռուսական Առաջին ալիքը ցուցադրեց «Սառցե դարաշրջան» հայտնի շոուի հերթական փուլը, որտեղ Եկատերինա Վարնավա եւ Մաքսիմ Մարինին զույգը (մարզիչը՝ Իլյա Ավերբուխ) պարեց «Արի Իմ Սոխակ» երգի հնչյունների ներքո։

Կատարման ավարտի զույգը ծածկվեց անմոռուկի պատկերով «ծածկոցի» տակ։
Ելույթը ցնցեց ոչ միայն ժյուրիի անդամներին, այլ նաեւ հանդիսատեսին։

Վարնավան Instagram–ում շնորհակալություն էր հայտնել դրական արձագանքներից համար եւ հրապարակելով պարի տեսագրությունը՝ գրել էր.

«Ես անկեղծ չէի սպասում, որ այս համարը նման արձագանք առաջ կբերի։ Շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար։ Ես անկեղծ գնահատում եմ ձեր աջակցությունը։ Երբեք չեմ մտածել, որ կարելի է այդքան դրական հույզեր ստանալ՝ կարդալով ձեր մեկնաբանությունները»,– գրել է Վարնավան։



© NEWS.am STYLE