12:02 2 դեկտեմբերի, 2016Տարածված լուրերը, կարծես, համապատասխանում են իրականությանը: Նոյեմբերին ավստրալացի միլիարդատեր Ջեյմս Փեքերը բաժանվեց Մըրայա Քերիից՝ Մըրայայի խմբի պարողներից Բրայան Տանակայի հետ երգչուհու դավաճանության պատճառով: Հենց նրա հետ էլ 46-ամյա Քերիին օրերս «բռնացրել» են համբուրվելիս: Ավելի վաղ հաղորդվել էր նաեւ, որ Քերին, որին 33-ամյա պարողի հետ տեսել էին ռեստորանում, միլիարդատիրոջից 50 մլն դոլար է պահանջում:

Այնուհետեւ համացանցում տարածված Փեքերի եւ երգչուհու ներկայացուցիչների նամակագրությունից պարզվեց, որ Քերին ավելին է ուզում: Նա հագուստ, օդանավ ու գումար է պահանջել Փեքերից ամուսնության փոխարեն, որի մեկ տարին միլիարդատիրոջ 6 մլն դոլար կարժենար:
Բաժանվելով ավստրալացուց՝ երգչուհին հանգիստ շարունակում է սիրավեպը պարողի հետ:

Լուրերը, որոնք Քերիի ներկայացուցիչները բուռն կերպով հերքում էին, օրերս հաստատվել են. պապարացիները զույգին բռնացրել են կրքոտ համբուրվելիս:
Լուսանկարներում սիրահարները երեխայի պես զվարճանում են լողափին. գրկախառնվում են, համբուրվում եւ պարում:
Աղբյուրը՝ Daily Mail