«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Ինչքանով է «վաճառվել» Մըրայա Քերին միլիարդատեր Ջեյմս Փեքերին. թանկարժեք իրեր, հագուստ, հարսանիք

16:25, 5 նոյեմբերի

Այս պատմությունը շատ ավելի մութ ու խճճված է, քան կարող էր թվալ։

Ինչպես գիտենք, Մըրայա Քերին բաժանվել է միլիարդատեր Ջեյմս Փեքերից։ Սկզբում հայտնում էին, որ մեկ ամիս առաջ Հունաստանում հանգստանալու ժամանակ զույգի վեճի պատճառը Ջեյմսի խանդն է  եղել, որը Քերիին կասկածել է դավաճանության մեջ՝ երգչուհին կարծես սիրային կապ է սկսել իր պարախմբի պարողներից մեկի հետ։

Բայց հետո պարզվել է, Քերին, որին արդեն տեսել են 33-ամյա պարող Բրայան Թանակայի հետ ռեստորանում, միլիարդատիրոջից 50 մլն դոլար է պահանջում։

TMZ-ը պարզել է Քերիի ու Փեքերի միջև կնքված պայմանագրի մանրամասները։ Փաստորեն, զույգը նախապես էր պայմանավորվել ամեն ինչի մասին։ Քերին հատուկ պայմանագրում մանրակրկիտ նկարագրել է նույնիսկ այն նվերները, որոնք մտադիր է ստանալ, նաև հագուստը, համերգների ֆինանսավորումը։

Կայքի տրամադրության տակ է հայտնվել Փեքերի թիմի նամակագրությունը Քերիի թիմի հետ։

Ահա Քերիի պայմանները․

«Թանկարժեք իրերի տեսքով նվերները պետք է արժենան առնվազն 250 հազար դոլար, որոնց վրա պետք է միշտ լինի This is my gift to you (Սա իմ նվերն է քեզ) գրությունը։

Փեքերը պետք է Քերիին ու երեխաներին ապահովեր հագուստով՝ խոսքը միայն հանրային միջոցառումների համար նախատեսված հագուստի մասին չէ։

Փեքերը պետք է Քերիին ու նրա թիմին տրամադրեր վարկային քարտ, որի վրա ամսական որոշակի գումար պետք է փոխանցվեր (գումարը նշված չէ)։

Ջեյմսը պետք է Քերիին մասնավոր օդանավ տրամադրեր՝ նրա, երեխաների ու երեխաների դայակների համար։

Ամուսնության յուրաքանչյուր տարվա համար Փեքերը պետք է Քերիին 6 մլն դոլար վճարի, ամուսնությունը նախատեսված էր 30 մլն դոլար առավելագույն գումարի համար (իսկ տարիները կարող եք ինքներդ հաշվել)։

Ահա այսպիսի բաներ, յուրահատուկ սեր է՝ խոսքեր չկան ․․․


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search