14:04 5 դեկտեմբերի, 2016Քայլի Ջեները երկրպագուներին ուրախացրել է հերթական ֆոտոսեսիայով: 19-ամյա գեղեցկուհին Instagram-ում եւ Snapchat-ում մի քանի լուսանկար եւ տեսանյութ է հրապարակել, որոնցում 2017 թվականի օրացույցի համար արված ֆոտոսեսիայից նկարներ են:


Սա Քայլի Ջեների պաշտոնական օրացույցն է:

Քիմի քրոջը լուսանկարել է հայտնի լուսանկարիչ Թերի Ռիչարդսոնը:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ համացանցը «ցնցել» էր լուսանկարը, որում պատկերված էր, թե ինչպես է նախագահ Բարաք Օբաման Քայլիին «Ազատության շքանշան» շնորհում:

Ֆոտոշոփի օգնությամբ ստացված լուսանկարը մեծ իրարանցում էր առաջացրել Քայլիի երկրպագուների շրջանում, որոնք հավատացել էին դրա իսկությանը: