ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շոու բիզնեսի ներկայացուցիչներին պարգեւատրել է «Ազատության շքանշան»-ով, որն ԱՄՆ-ում քաղաքացիական անձանց շնորհվող երկու բարձրագույն պարգեւներից է եւ տրվում է «ԱՄՆ-ի ազգային անվտանգության եւ շահերի պաշտպանության, աշխարհում խաղաղությանն աջակցության, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ աշխարհի հասարակական եւ մշակութային կյանքում ներդրման համար»:

Պատվավոր պարգեւների են արժանացել Էլեն Դեջեներեսը, Դայանա Ռոսը, Մայքլ Ջորդանը, Թոմ Հենքսը, Ռոբերտ դե Նիրոն, Բիլ Գեյթսը եւ այլ հայտնիներ:
Իսկ երեկ համացանցը «պայթեցրել է» Քայլի Ջեների լուսանկարը, որն Օբամայից շքանշան է ստանում:

«Աստված իմ, չէի կարծում, որ դա տեղի կունենա: Շնորհավորում եմ, Քայլի»,- գրել է օգտատերերից մեկը:



«Սա կատա՞կ է: Եթե ոչ, ապա ուրախ եմ նրա համար»,- հավելել է Քայլիի երկրպագուներից մեկը:
Համացանցում սկսել են բուռն կերպով քննարկել լուրը: Շատերը պնդում են, որ զարմացած են, ինչի՞ համար է Քայլին շքանշան ստացել:
«ԱՄՆ-ն խելագարվել է: Հանուն ինչի՞ են Քայլիին «Ազատության շքանշան» տալիս»,- գրել է զայրացած օգտատերերից մեկը:

Լուսանկարը Twitter-ում հրապարակել է reeshi կեղծանունով ոմն օգտատեր: Այն ֆոտոշոփի արդյունք է, արված է ԱՄՆ նախագահից շքանշան ստացած Բարբարա Սթրեյզանդի լուսանկարից:
«Լռե՛ք, վերջապես, մեռնում եմ ծիծաղից, թավալվում եմ հատակին»,- իր միկրոբլոգում լուսանկարը մեկնաբանել է Քայլին:
Աղբյուրը՝ Daily Mail
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:25, 23 նոյեմբերի
«Վիկինգը»՝ գաղտնի անցյալով․ Շվեդիայի քաղաքապետարանի ղեկավարը նախկինում նկարահանվել է մեծահասակների համար նախատեսված ֆիլմերում14:38, 23 նոյեմբերի
Սկեսուրը վերադառնո՞ւմ է․ Ջենիֆեր Լոպեսն ու Ջեյն Ֆոնդան քննարկում են հանրահայտ կատակերգության շարունակության նկարահանման հնարավորությունը14:24, 23 նոյեմբերի
Բրյուս Ուիլիսի դուստրը քննադատություններից հետո հեռացրել է հոր հետ հուզիչ լուսանկարը13:32, 23 նոյեմբերի
Վեց տարի տևած սիրո պատմությունն ավարտվեց․ Սոֆի Լորենի որդին բաժանվել է վրացի գեղեցկուհի Մարիամ Շարմանաշվիլիից13:13, 23 նոյեմբերի
Կրակոտ շոուն վերածվել է մղձավանջի. պարողը բոցավառվելով ընկել է բեմից Աշերի և Քրիս Բրաունի համերգի ժամանակ12:22, 23 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը Լաս Վեգասում կազմակերպել է սադրիչ ֆոտոսեսիա. Վինտաժ Dior տաբատ, կարմիր կաշի և համարձակ կերպարներ12:07, 23 նոյեմբերի
Արքայազն Ուիլյամը վրեժ է ծրագրում Հարրիի և Մեգանի դեմ. ապագա թագավորը կարող է զրկել նրանց և նրանց երեխաներին թագավորական տիտղոսներից11:30, 23 նոյեմբերի
Քվենտին Տարանտինոն և նրա կինը՝ Դանիելան, երրորդ երեխային են ունեցել11:08, 23 նոյեմբերի

10:30, 23 նոյեմբերի
Մայլի Սայրուսը իր հարսանեկան ֆոտոշարքից հազվագյուտ կադրեր է հրապարակել09:00, 23 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:30, 22 նոյեմբերի
Շուշաննա Թովմասյանի նոր ֆոտոշարքը, Սիուշոյի նորությունը, Հայաստանը՝ Our Generation մրցույթում. Instagram-ը՝ այս շաբաթ