Մըրայա Քերին սիրեկանի հետ Նյու Յորքում ներկա է եղել Empire State Building-ի լույսերը վառելու արարողությանը

15:35   7 դեկտեմբերի, 2016

Մըրայա Քերին այլեւս չի թաքցնում իր խմբի պարող Բրայան Տանակայի հետ սիրավեպը, որի հետ դավաճանության պատճառով էլ ավստրալացի միլիարդատեր Ջեյմս Փեքերը բաժանվեց 46-ամյա երգչուհուց:

Տանական իր հերթին սեր է խոստովանել երգչուհուն, եւ հիմա զույգը, կարծես, թաքցնելու բան չունի:

Մըրայան եւ Բրայանը երեկ երեկոյան Նյու Յորքում ներկա են եղել Empire State Building-ի լույսերը վառելու արարողությանը:

Սիրահարները միասին ժամանել են միջոցառման անցկացման վայր, որտեղ արտիստուհին պետք է վառեր լույսերը:

Զույգը, սակայն, միասին չեն լուսանկարվել:

 

 

Նյութը եւ լուսանկարները՝  Just Jared

 



© NEWS.am STYLE