Լուրերը, որ ավստրալացի միլիարդատեր Ջեյմս Փեքերի եւ երգչուհի Մըրայա Քերիի հարաբերություններում խնդիրները վերջինի դավաճանության պատճառով էին, կարծես, ճիշտ են:
Նոյեմբերին Փեքերը չեղյալ հայտարարեց Քերիի հետ նշանադրությունը, երգչուհու՝ իր խմբի պարող Բրայան Տանակայի հետ դավաճանության պատճառով: Օրերս հենց նրա հետ համբուրվելիս են «բռնացրել» երգչուհուն։ Իսկ ավելի վաղ հաղորդվել էր նաեւ, որ Քերին, որին 33-ամյա պարողի հետ տեսել էին ռեստորանում, միլիարդատիրոջից 50 մլն դոլար է պահանջում:
Հիմա ժամանակն է, որպեսզի արտահայտվի Բրայան Տանական, ինչն էլ նա արել է E! News-ին տված հարցազրույցում:
«Մըրայան ինձ համար միշտ յուրահատուկ է եղել: Ես այնքան եմ սիրում նրան: Առաջին իսկ օրը մեր միջով կայծ անցավ, դա փոխադարձ համակրանք էր: Դեռ այն ժամանակ ճակատագիրը միավորեց մեզ: Ես սիրահարվեցի Մըրայային առաջին հայացքից եւ շոյված էի, որ նա գնահատեց պարողի իմ տաղանդը:
Նկատի ունեմ 2005-2006 թվականներին մեր աշխատանքը, երբ ես ծանոթացա Մըրայայի հետ: Այն ժամանակ ես շատ երիտասարդ էի, պատանի: Այնպես որ՝ երկար ժամանակ մենք պարզապես ընկերներ էինք: Այդ ժամանակից ես շատ եմ մեծացել, տղամարդ եմ դարձել, նա նույնպես այս տարիներին շատ բան ապրեց»,- հայտարարել է պարողը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
01:29, 8 մայիսի
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները23:18, 7 մայիսի
Կանացի վենդետա. Կինը տղամարդուն համոզել է, որ նա հիվանդ է, երբ վերջինս նրան ուղարկել է իր առնանդամի լուսանկարը23:02, 7 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը (ՈւՂԻՂ)22:18, 7 մայիսի
Կարավաջոյի նկարը, որը գրեթե վաճառվել էր 1600 դոլարով, կցուցադրվի Prado-ի թանգարանում20:56, 7 մայիսի
«Միսս ԱՄՆ»-ն թագադրումից յոթ ամիս անց հրաժարվել է տիտղոսից՝ պատճառաբանելով հոգեկան առողջության հետ կապված խնդիրները20:18, 7 մայիսի
Բրուքլինի թանգարանում հայտնվել են հազվագյուտ լուսանկարներ The Beatles-ի՝ 1963–64 թվականների ամերիկյան շրջագայությունից19:23, 7 մայիսի
Հնդիկ միլիարդատեր Սուդհա Ռեդդին Met Gala-ին ներկայացել է ավելի քան 200 կարատ կշռող ադամանդներով16:16, 7 մայիսի
Met Gala 2024. Ինչո՞վ են փայլել հայտնիները15:19, 7 մայիսի
«Սիրահարվեցի Հայաստանին». անգլիացի բլոգերի արձագանքը՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երգի տեսահոլովակին14:05, 7 մայիսի
Էվելինա Շահիրյանը սպասում է առաջնեկին (վիդեո)13:24, 7 մայիսի
Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հարսնացուն իր դեբյուտը նշեց Met Gala-ում՝ կատարելով Աննա Վինտուրի պայմանը12:59, 7 մայիսի
Քարդի Բ-ին ինը օգնական է անհրաժետ եղել զգեստով տեղաշարժվելու համար