Ռեփեր Միշոյի կինը՝ Հավայան կղզիներում լողալիս

12:20   15 դեկտեմբերի, 2016

Ամերիկահայ հայտնի լրագրող եւ հաղորդավարուհի Սոնա Հովհաննիսյանը վերջին շրջանում հաճախ էր Instagram-ում լուսանկարներ հրապարակում իր ամառային արձակուրդից, որը նա անցկացրել էր ամուսնու՝ ռեփեր Միշոյի հետ Խորվաթիայում եւ Բաթումում։ Եվ ահա «ամառը հետ բերելու» ցանկությունը կարծես իրականացել է։

Видео опубликовано Sona Oganesyan (@sonaoganesyan)

Հայուհին մեկնել է Հավայան կղզիներ՝ մասնակցելու լավագույն ընկերների հարսանիքին։ Սոնան Մաուի է հասել մայրիկի՝ «Սիմփսոնները» մուլտֆիլմի հայ անիմատոր Ելենա Գեոդակյանի հետ։ Սակայն մինչ հարսանյաց հանդիսությունը մայր եւ դուստր որոշել են լողալ Հավայան արշիպելագի երկրորդ ամենախոշոր կղզում։



© NEWS.am STYLE