Warner Bros., DreamWorks, Sony Pictures, FOX` սրանք այն հայտնի ստուդիաների մի մասն են միայն, որտեղ աշխատել է ամերիկահայ մուլտիպլիկատոր Ելենա Գեոդակյանը: Իր 20 տարիների գործունեության ընթացքում Ելենան աշխատել է այնպիսի հայտնի մուլտֆիլմերի ստեղծման շուրջ, ինչպիսիք են` «Կամելոտը փնտրելիս», «Երկաթե հսկան», «Ճանապարհ դեպի Էլ Դորադո», «Սինբադ», «Քունգ ֆու պանդա» եւ այլն:
2006 թ-ից մուլտիպլիկատորը զբաղվում է «Սիմփսոնները» հայտնի շոուի աշխատանքներով:

Ելենան այս օրերին Հայաստանում է, որտեղ իր փորձով սիրով կիսվում է հայրենակիցների հետ: NEWS.am STYLE-ը չէր կարող նման առիթը բաց թողնել եւ չհետաքրքրվել սիրված մուլտֆիլմի անիմատորից, թե ինչպես են ստեղծվում Սիմփսոնները եւ ինչով է պայմանավորված դրա համաշխարհային հաջողությունը.

Ամուսնու` Գագո Հովհաննիսյանի եւ դստեր` հաղորդավարուհի Սոնա Հովհաննիսյանի հետ, որն, ի դեպ, ռեփեր Միշոյի կինն է
«Շուրջ տասը տարի է, ինչ աշխատում եմ «Սիմփսոնները» նախագծի շուրջ` որպես անիմատոր: Ահա, թե ինչ է մտնում իմ աշխատանքի մեջ. Նախ եւ առաջ` ես ստեղծում եմ հերոսների բեքգրաունդի տեսարանը, նրանց գլխավոր գործողությունների դիրքերը, այնուհետեւ տալիս եմ նրանց շարժումը` ներառելով աուդիոն, երկխոսությունները եւ այլն: Հետո մենք կատարում ենք անիմացիան. մենք նկարում ենք cintiq-ի` համակարգչի էկրանի վրա»,-ասում է Ելենան, ըստ որի` շոուի հաջողությունը մի քանի փաստերով է պայմանավորված.

Ելենան դստեր` Սոնայի հետ
«Պատճառներից մեկը կարծում եմ այն է, որ այս շոուն ծիծաղեցնում է շատ երեխաների, բայց եւ պարունակում է մեծահասակների համար նախատեսված կատակներ, ինչի շնորհիվ այն գրավում է տարբեր տարիքի հեռուստադիտողներին: Այն երգիծանքի միջոցով ներկայացնում է մշակութային, քաղաքական, կենցաղային եւ այլ ոլորտների թերի կողմերը: Հեռուստաշոուի մյուս առավելությունն այն է, որ այնտեղ ներկայացված է սովորական ընտանիքի պատմություն, որի անդամները հոգատար են միմյանց նկատմամբ:

Ելենայի աշխատանքներից
Կարծում եմ` սիրված են անգամ երկրորդական կերպարները: Եվ բացի դա` շոուն գեղեցիկ եւ հետաքրքիր գույներով եւ պատկերներով է մատուցվում, ինչը եւս գրավում է երկրպագուներին»:

«Սիմփսոնների» համահեղինակ եւ գլխավոր պրոդյուսեր Մեթ Գրոունինգի հետ
Բացի վարպետության դասերից` Ելենան Երեւանում է նաեւ ընկերներին եւ բարեկամներին տեսնելու եւ պատմամշակութային վայրեր այցելելու նպատակով.
«Հունիսի 15-ին կմեկնեմ Եվրոպա, որտեղից արդեն ամսի 25-ին կվերադառնամ Լոս Անջելես»,-ասում է մուլտիպլիկատորը, որը դեռ մի շարք ծրագրեր ունի իրականացնելու մուլտֆիլմերի հեքիաթային աշխարհում:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:19, 14 հոկտեմբերի
Գաղտնի սիրավեպեր, թագավորական ընթրիքներ և խեցգետիններ. Լոնդոնի ամենահին ռեստորանը հանձնվել է Ազգային հիմնադրամին19:55, 14 հոկտեմբերի
Մարկ Ցուկերբերգի դեմքի արտահայտությունը մի կում Guinness խմելուց հետո վիրուսային է դարձել19:20, 14 հոկտեմբերի
«Զզվելի է». Միլիարդատեր Մայքլ Դելը պաշտպանել է իր կնոջը, որին ծաղրում էին արտաքինի համար18:33, 14 հոկտեմբերի
Պլասիդո Դոմինգոն Երևանում է. ի՞նչն է օպերային լեգենդին բերել Հայաստան16:22, 14 հոկտեմբերի
Ոսկու տենդ. Կանայք որս են սկսել միլիոնատերերի նկատմամբ՝ OpenAI-ից և Anthropic-ից15:39, 14 հոկտեմբերի
«Քիթ Ուրբանը նրա ճաշակով չէ». Ջենիֆեր Լոպեսի ընկերները մեկնաբանել են Նիկոլ Քիդմանի նախկին ամուսնու հետ սիրավեպի մասին լուրերը15:16, 14 հոկտեմբերի
Արքայազն Ուիլյամը Բուքինգհեմյան պալատում զվարճալի դեմք է ցույց տվել, ինչը ծիծաղեցրել է թագաժառանգին14:36, 14 հոկտեմբերի
ԱԲ–ն հասցրել է աբսուրդի. հետազոտողները սկսել են ծխել, որ ապացուցեն արհեստական բանականության նկատմամբ իրենց հավատը14:17, 14 հոկտեմբերի
Սիլվեստր Ստալոնեն չի կարող թոշակի անցնել դստեր հարսանիքի պատճառով. «Ես պետք է վճարեմ նրա համար»13:23, 14 հոկտեմբերի
Գրեթե մերկ Քայլի Ջենները նարնջագույն ցանցով. աստղի նոր ֆոտոսեսիան ապշեցրել է երկրպագուներին12:40, 14 հոկտեմբերի
Արյուն շուրթերին և սև ժանյակ. Քորթնի Քարդաշյանը վամպիրային շոու է ցուցադրել իր խորթ որդու ծննդյան երեկույթին12:15, 14 հոկտեմբերի
«Հիշում եմ, թե ինչպես եմ ծնվել». Փոլ Մաքքարթնին պատմել է իր ամենավաղ հիշողության մասին