Հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը՝ Նիկոս Վերտիսի հետ համագործակցության և Հայաստան գալու մասին. NEWS.am STYLE Exclusive

14:31   15 դեկտեմբերի, 2016

Հայազգի հայտնի երգչուհի Աթենա Մանուկյանը Հունաստանում կմասնակցի ΥΤΟN the music show-ին և հանդես կգա Եվրոպայում հայտնի և սիրված երգիչ Նիկոս Վերտիսի հետ:

Այս մասին Աթենան տեղեկացրեց NEWS.am STYLE-ի թղթակցին՝ հավելելով, որ շոուի պրեմիերան նախատեսվում է դեկտեմբերի 16-ին:

«Ես Հունաստանում մասնակցելու եմ շոուների: Ելույթ եմ ունենալու հայտնի Նիկոս Վերտիսի հետ: Շոուի պրեմիերան վաղն է, այնուհետև ամեն շաբաթ՝ շաբաթ և կիրակի օրերին մենք ներկայացնելու ենք այն հանդիսատեսին: Շոուն ներառելու է տարբեր ոճերի երաժշտություն»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց հունաստանաբնակ երգչուհին՝ ընդգծելով, որ շոուն հսկայական նախագիծ է: 

Աթենա Մանուկյանը շեշտեց, որ շատ ուրախ է համագործակցել Նիկոս Վերտիսի հետ: «Մենք չորս տարի առաջ համագործակցել ենք՝ երկու տարի ժամկետով: Կրկին միասին հանդես գալիս էինք շոուներում»,-ասաց նա:

NEWS.am STYLE-ի հարցին՝ Հայաստան գալու հետ կապված Աթենան ի՞նչ պլաններ ունի, երգչուհին պատասխանեց. «Շատ եմ ցանկանում վերադառնալ Հայաստան որքան հնարավոր է շուտ: Հույս ունեմ, որ կկարողանամ այստեղ գալ հաջորդ տարի»:

Ռոզա Գրիգորյան 



© NEWS.am STYLE