Սեւակ Խանագյանը՝ X-Factor Ուկրաինայի սուպերեզրափակչում

08:32   18 դեկտեմբերի, 2016

Ավարտվեց ուկրաինական X-Factor նախագծի հերթական փուլը: Իր հրաշալի ելույթով ժյուրիի անդամներին հերթական անգամ հիացրեց Սեւակ Խանագյանը:

Սեւակը ներակայացրեց «Не молчи» երգը, ինչից հետո Սվետլանա Լոբոդայի հետ կատարեց «К черту Любовь» ստեղծագործությունը:

Սեւակի մրցակիցներն էին Detach եւ Mountain Breeze խմբերը:

Քվեարկության արդյունքում շոուի սուպերեզրափակիչ անցան Սեւակ Խանագյանը և Detach խումբը:

Նշենք, որ փետրվարի 19-ին Սեւակը ելույթ կունենա նաեւ Երեւանում:



© NEWS.am STYLE