10:44 18 դեկտեմբերի, 2016Ամերիկահայ հայտնի լրագրող եւ հաղորդավարուհի Սոնա Հովհաննիսյանը՝ ռեփեր Միշոյի կինը, ձմեռը ամառ է դարձրել: Հայտնի հայուհին ընկերների հարսանյաց հանդեսին մասնակցելու նպատակով մեկնել է Հավայան կղզիներ եւ լողում ու վայելում է արեւի ջերմությունը: Բայց Սոնան չի մոռանում նաեւ լուսանկարվելու մասին: Նրա Instagram-ում հայտնվել է նոր լուսանկար, որում գեղեցկուհին վաղ լողազգեստով է:
«Կարո՞ղ է դեկտեմբերը միշտ այսպիսին լինի,- լուսանկարը մեկնաբանել է Սոնան:
Նշենք, որ Սոնան Հավայան արշիպելագի երկրորդ ամենախոշոր կղզի՝ Մաուի է հասել մայրիկի՝ «Սիմփսոնները» մուլտֆիլմի հայ անիմատոր Ելենա Գեոդակյանի հետ։