Ռեփեր Միշոյի երգը հնչում է եթովպական հարսանիքի ժամանակ

13:16   19 դեկտեմբերի, 2016

Օրեր առաջ ամերիկահայ հայտնի լրագրող եւ հաղորդավարուհի Սոնա Հովհաննիսյանը՝ ռեփեր Միշոյի կինը, մեկնել էր Հավայան կղզիներ։ Գեղեցկուհին Հավայան արշիպելագի երկրորդ ամենախոշոր կղզի՝ Մաուի էր հասել մայրիկի՝ «Սիմփսոնները» մուլտֆիլմի հայ անիմատոր Ելենա Գեոդակյանի հետ։

Фото опубликовано Sona Oganesyan (@sonaoganesyan)

Ճիշտ է, Սոնան վայելել է արեւի ջերմությունը՝ ձմեռը ամառ դարձնելով, սակայն նրան այստեղ է բերել ընկերների հարսանիքը։

Բայց նորապսակները որոշել են անակնկալ մատուցել Սոնային եւ հարսանյաց հանդեսին հրավիրված DJ-ին խնդրել են միացնել Միշոյի «Օդերով» երգը։

Видео опубликовано Sona Oganesyan (@sonaoganesyan)

«Իմ լավագույն ընկերները այս երգով անակնկալ մատուցեցին մեզ իրենց կյանքի ամենակարեւոր օրը»,-հոլովակը մեկնաբանել է Սոնան՝ ավելացնելով «Միշո», «եթովպական հարսանիք», «Օդերով» հեշթեգերը։



© NEWS.am STYLE