Տեսահոլովակի պրեմիերա. «Քամի փչի 2»-ը՝ Գրիշա Աղախանյանի, Արամեի, Անի Քրիստիի, Սոնայի, Աստղիկի մատուցմամբ

10:28   22 դեկտեմբերի, 2016

Վերջին երկու օրերին շատ խոսվեց «Քամի փչի 2» նախագծի մասին, եւ ահա կայացավ տեսահոլովակի պրեմիերան։ Այո, 10 տարի անց «Մեծ Հայք» խմբից հայտնի ռեփեր Նարեկը որոշել է նոր շունչ տալ 2006-ին սիրված երգին, որն այս անգամ կատարում են միանգամից ինը հայտնի արտիստներ՝ Արամեն, Գեւորգ Մարտիրոսյանը, Աստղիկ Սաֆարյանը, Արամ mp3-ը, Գրիշա Աղախանյանը, Անի Քրիստին, Սոնա Ռուբենյանը եւ, իհարկե, «Մեծ Հայք» խմբի սիրված անդամներ Հրանտոն եւ Նարեկը:

«Մտածեցի, որ այս երգը որքան մերն է, այնքան էլ բոլորինն է: Այն մարդկանց նոստալգիկ եւ հետաքրքիր հիշողություններ կփոխանցի: Սա արժանի ստեղծագործություն է, որպեսզի այն հիշենք 10 տարի անց: Բացի այդ` այս տարի հոբելյանական տարեթիվ է շատերի կողմից սիրված այս երգի համար»,-ավելի վաղ մեզ հետ զրույցում պատմել էր Նարեկը։

Առաջարկում ենք դիտել ու գնահատել կատարված նոր աշխատանքը, իսկ մենք համեմատության համար հիշեցնենք նաեւ երգի օրիգինալ տարբերակը։



© NEWS.am STYLE