Սեւակ Խանագյանի հիանալի ելույթը՝ X-Factor Ուկրաինայի սուպերեզրափակիչում

23:26   24 դեկտեմբերի, 2016

Ուկրաինայում ընթանում է X-Factor նախագծի յոթերորդ եթերաշրջանի սուպերեզրափակիչը։ Սեւակ Խանագյանը հրաշալի ելույթ ունեցավ եւ հիացրեց ոչ միայն ժյուրիի անդամներին, այլեւ հանդիսատեսին եւ հեռուստադիտողներին։

Սեւակը հիանալի կատարեց Նարգիզի եւ Մաքսիմ Ֆադեեւի «Вдвоем» երգը։

Նշենք, որ եզրափակիչում Սեւակը պայքարում է Detach խմբի դեմ։



© NEWS.am STYLE