Սեւակ Խանագյանը՝ X-Factor Ուկրաինայի հաղթող

01:12   25 դեկտեմբերի, 2016

Ուկրաինայում ավարտվել է X-Factor նախագծի յոթերորդ եթերաշրջանը, որի եզրափակիչում մեր հայրենակից Սեւակ Խանագյանի մրցակիցը Detach խումբն էր։

Խանագյանն իր ելույթով գրավեց հեռուստադիտողների սրտերը՝ արժանանալով ամենաշատ ձայներին։

Քիչ առաջ Սեւակը ելույթ ունեցավ՝ երգելով Նարգիզի եւ Մաքսիմ Ֆադեեւի «Вдвоем» ստեղծագործությունը: Այնուհետև Սեւակը իր յուրօրինակ մեկնաբանությամբ, փայլուն կատարեց «Люби Меня Люби» երգը: Այնքան լավ, որ հանդիսատեսը բեմ բարձրացավ նրա մոտ:

Այնուհետև Սեւակը փայլուն կատարեց «Я падаю в небо» երգը:

Շնորհավորում ենք Սեւակին՝ ցանկանալով բարի վերադարձ Հայաստան։



© NEWS.am STYLE