Սեւակ Խանագյանի երկրորդ փայլուն ելույթը՝ ուկրաինական X-Factor-ում. հանդիսատեսը բեմ է բարձրացել

00:07   25 դեկտեմբերի, 2016

Ուկրաինայում շարունակվում է X-Factor նախագծի յոթերորդ եթերաշրջանի սուպերեզրափակիչ փուլը, որում մեր հայրենակից Սեւակ Խանագյանը մրցում է Detach խմբի դեմ:

Քիչ առաջ Սեւակը ելույթ ունեցավ՝ երգելով Նարգիզի եւ Մաքսիմ Ֆադեեւի «Вдвоем» ստեղծագործությունը:

Իսկ այժմ Սեւակը իր յուրօրինակ մեկնաբանությամբ, փայլուն կատարեց «Люби Меня Люби» երգը: Այնքան լավ, որ հանդիսատեսը բեմ բարձրացավ նրա մոտ:



© NEWS.am STYLE