50-ամյա Ջանեթ Ջեքսոնը մայր է դարձել

10:01   4 հունվարի, 2017

50-ամյա Ջանեթ Ջեքսոնը մայր է դարձել, գրում է Just Jared-ը։

«Ջանեթ Ջեքսոնը եւ նրա ամուսինը՝ Վիսամ ալ-Մանան ողջունել են իրենց որդու՝ Իսա ալ-Մանայի լույս աշխարհ գալը։ Ջանեթը ծննդաբերել է, նա սթրես չի տալեր։ Ջանեթը հարմարավետ պայմաններում վերականգնում է ուժերը»,-ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Նշվում է նաեւ, որ Ջեքսոնը թեթեւ է տարել ծննդաբերությունը եւ այս պահին վերականգնվում է։

Հիշեցնենք, որ երգչուհին եւ կատարցի միլիարդատերը, որը Ջանեթից 8 տարի փոքր է, իրենց հարաբերություններն օրինականացրել են 2012 թվականին։ Ջեքսոնի համար այս ամուսնությունը թվով երրորդն է, բայց նա առաջին անգամ է ծննդաբերում։



© NEWS.am STYLE