Հոկտեմբերի կեսերին Մայքլ Ջեքսոնի քույրը՝ Ջանեթը, պաշտոնապես հաստատեց հղիության փաստը: Միաժամանակ հաղորդվեց, որ Քաթարից միլիարդատիրոջ հետ ամուսնանալուց հետո երգչուհին իսլամ է ընդունել: Հղի Ջանեթին մահմեդական կանանց հագուստով պապարացիներն առաջին անգամ նկատել էին Լոնդոնում: 50-ամյա աստղին լուսանկարել էին ամուսնու՝ Վիսամ Ալ Մանի հետ զբոսնելիս:

Պապարացիները երգչուհուն կրկին Լոնդոնում են տեսել:

Մինչ այդ, Ջանեթի նախկին ամուսին Ջեյմս դե Բարժը Radar Online-ին տված հարցազրույցում հանդես է եկել սենսացիոն հայտարարությամբ։

Ջանեթն ու Ջեյմսն ամուսնացել են 1984 թվականին, սակայն մեկ տարի անց բաժանվել են:
Ջեյմսի խոսքով՝ ինքն ու Ջանեթը երեխա ունեն, որի մասին ոչ ոք ոչինչ չգիտի:

«Հոգնել եմ գաղտնիքներից: Հոգնել եմ նրանից, որ ոչ ոք չգիտի ճշմարտությունը: Կարծում եմ՝ իմաստուն եմ վարվում, երբ ուզում եմ խոսել այդ մասին: Պարզվում է՝ մենք դուստր ունենք: Ես չգիտեի այդ մասին, բայց մի կին ինձ հետ կապ հաստատեց եւ վստահեցրեց, որ իմ դուստրն է: Ես հանդիպեցի նրա հետ: Կարծես դա ճիշտ է: Չգիտեմ՝ ինչպես է դա հնարավոր»,- նշել է Ջեյմսը:
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Xposure-ի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:32, 12 հոկտեմբերի
Miu Miu-ի անփույթ մանիկյուրը՝ նորաձևության միտում, թե՞ ապստամբություն իդեալական գեղեցկության դեմ19:30, 12 հոկտեմբերի
«Դուբայը` երեք օրում. արևածագի փայլից մինչև Մարինայի կինեմատոգրաֆիկ մայրամուտները»16:21, 12 հոկտեմբերի
Գեղեցիկ դեմքերը գրավում են կանանց՝ անկախ սեռից. Գիտնականները պարզել են, թե ինչպես են տղամարդիկ և կանայք ընկալում գեղեցկությունը15:54, 12 հոկտեմբերի
Լեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններ15:30, 12 հոկտեմբերի
Սիլիկոնային հովտի միլիարդատերերը դարձել են Հոլիվուդի գլխավոր չարագործները. Մասկը, Ցուկերբերգը և Ալտմանը՝ մութ պատմությունների կենտրոնում14:38, 12 հոկտեմբերի
Թոբի Մագուայրը «ամուսնացրել է» նախկին կնոջը միլիարդատեր ժառանգորդի հետ՝ ամուսնալուծությունից ընդամենը մի քանի շաբաթ անց14:17, 12 հոկտեմբերի
Մրգերն ու բանջարեղենը 50%-ով պակաս սննդարար են, քան 1960-ականներին. գիտնականները զգուշացնում են սննդանյութերի «արտահոսման» մասին13:29, 12 հոկտեմբերի
«Ես իմ առաջին դոլարը ձեռքումս պահեցի ընդամենը հինգ տարի առաջ». Բրիթնի Սփիրսը քննադատել է ծնողներին տարիների խնամակալության համար13:05, 12 հոկտեմբերի
Րաֆֆի Գալստյան․ «Ուզում եմ իմ լավագույն տարիները նվիրել հենց մեր թատրոնին»12:41, 12 հոկտեմբերի
«Ես չեմ ուզում մերկանալ անծանոթի առջև». Ամանդա Սեյֆրիդը հրաժարվել է գլխավոր դերից սեքսի տեսարանների պատճառով12:20, 12 հոկտեմբերի
«Մահանալ ներկայացումից հետո և ցատկել պարաշյուտով 100 տարեկանում». Ջուդի Դենչը չի վախենում ո՛չ ծերությունից, ո՛չ մահից11:28, 12 հոկտեմբերի
«Սպագետի սպանող». Բրուքլին Բեքհեմը ծաղրի ալիքի է բախվել վերջին խոհարարական տեսանյութի պատճառով