Քիմ Քարդաշյանին կողոպտելու գործով Փարիզում 16 մարդ է ձերբակալվել

12:31   9 հունվարի, 2017

Անցյալ տարվա հոկտեմբերին Փարիզի Նորաձեւության շաբաթվա ընթացքում Ֆրանսիայի մայրաքաղաքում Քիմ Քարդաշյանին կողոպտեցին՝ հայուհուն զրկելով շուրջ 9 մլն դոլար արժողությամբ թանկարժեք զարդերից:

Կատարվածի տարբեր վարկածներ առաջ քաշվեցին, բայց ֆրանսիական ոստիկանությունը մամուլին հետաքրքրող մանրամասներ չներկայացրեց:

Այսօր առավոտյան, սակայն, Փարիզում առնվազն 16 մարդ է ձերբակալվել, որոնց կասկածում են ռեալիթի շոուի աստղին կողոպտելու մեջ:

Ոստիկանությունն առավոտյան ժամը 6-ից հատուկ գործողություն է սկսել երեք քաղաքներում՝ Փարիզում, Նիսում եւ Ռուանում: Ձերբակալվածներն անապահով շրջանների բնակիչներ են, ինչպես նաեւ գնչուներ, որոնք կրկնահանցագործ են որակում:

 

Աղբյուրը՝ Gala.fr



© NEWS.am STYLE