2016 թվականը Քարդաշյան-Ջեներ գերդաստանի համար իրադարձություններով հարուստ տարի էր, բայց ամենանշանակալին դարձավ Փարիզում Քիմ Քարդաշյանին կողոպտելը, ինչը, կարծես, մեկընդմիշտ փոխեց Քիմին: Հիմա հայուհին չի երեւում տեսախցիկների առջեւ եւ սոցցանցերում ի ցույց չի դնում իր հարստությունը:

Եվ այսպես՝ վերադառնանք դարի կողոպուտին: Քիմ Քարդաշյանը քույրերի՝ Քորթնիի եւ Քենդալի, ինչպես նաեւ իր թիկնապահ Պասկալ Դյուվյեի հետ Փարիզ մեկնեց՝ Նորաձեւության շաբաթվա առիթով:

Առաջին իսկ օրերին Քիմն ուկրաինացի սկանդալային լրագրող Վիտալի Սեդյուկի զոհը դարձավ, որ նետվեց Քիմի հետույքը համբուրելու, երբ հայուհին գնում էր Balmain-ի ցուցադրությանը:
Բայց այն, ինչ տեղի ունեցավ հոկտեմբերի 3-ի գիշերը, երկար կհիշեն ե՛ւ Քիմը, ե՛ւ ֆրանսիական ոստիկանությունը:

Լրատվական գործակալությունների առաջին տեղեկությունը հաստատեց, որ երկու զինված անձիք Քիմին պատանդ են պահում փարիզյան հյուրանոցում:
Սակայն հետագայում հայտնի դարձավ, որ Քիմ Քարդաշյանին կողոպտել են ոստիկանական համազգեստով 5 զինված անձիք:

Եվ եթե նախ հաղորդվում էր, որ Քիմին լոգարանում փակած եւ հեծանիվներով փախուստի դիմած գողերն իրենց հետ 15 մլն դոլարի թանկարժեք զարդեր են տարել, ավելի ուշ պարզվեց, որ խոսքը, ամեն դեպքում, 6-7 մլն դոլարի մասին է:
Աստիճանաբար ուրվագծվեց նաեւ կողոպուտի սցենարը:

Փարիզում գտնվելու ամբողջ ընթացքում անհայտ անձինք հետեւել են Քիմին:
Հայուհին իջեւանել էր Փարիզի էլիտար շրջաններից մեկում գտնվող հյուրանոցում, մինչդեռ Քենդալն ու Քորթնին այլ հյուրանոցում էին:

Ի դեպ՝ Քիմի հյուրանոցն այնքան էլ հյուրանոց չէ, այլ 9 բնակարանով շենք: Ժամանակին այնտեղ իջեւանել են Զլատան Իբրահիմովիչը, Փրինսը, Մադոննան, Լեոնարդո դի Կապրիոն:

Կողոպուտի գիշերը Քենդալն ու Քորթնին, ինչպես նաեւ Քիմի թիկնապահ Պասկալ Դյուվյեն փարիզյան գիշերային ակումբներից մեկում են եղել, իսկ Քիմը նախընտրել է հյուրանոցի իր համարում մնալ:

Դիմակավորված հինգ անձիք հյուրանոցի դռան զանգն են տվել, որը, ինչպես հետագայում պարզվեց, անվտանգության ծառայություն չունի, եւ ատրճանակով սպառնալով դռնապանին՝ նրան ստիպել են ցույց տալ, թե որն է հայուհու համարը:

Դռնապանը բացել է Քիմի սենյակի դուռը, եւ հանցագործները վախեցրել են հանկարծակիի եկած Քիմին, նրանից խլել հեռախոսը, 4 մլն դոլար արժողությամբ ամուսնական մատանին, առձեռն գումարը, հետո կապկպել աստղին եւ փակել լոգասենյակում:

Օգնություն է կանչել Քիմի ընկերուհին, որը վերեւի հարկում է բնակվել:

Մինչ ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել, հանցագործները փախուստի են դիմել, իսկ լրատվամիջոցները՝ մեկը մյուսի հետեւից վարկածներ առաջ քաշել. Քիմն ինքն է կազմակերպել կողոպուտը, ներքին աղբյուրները դավաճանել են Քիմին, գործին մասնակից է նաեւ հայուհու թիկնապահը:

Եվ մինչ Փարիզի քաղաքապետն ամեն կերպ աջակցում էր Քիմին, հայտնի դարձան կասկածյալների անուններ, որոնց թվում նշվում էր սերբ գողերի Pink Panther հայտնի բանդան:
Ամեն դեպքում, ֆրանսիական ոստիկանությունը մինչեւ հիմա որոնում է գողերին՝ մատնանշելով, որ հանցագործների համար դժվար կլինի Եվրոպայում իրացնել գողոնը, սակայն ո՛չ հանցագործներին, ո՛չ թանկարժեք իրերը գտնել առայժմ չի հաջողվել:

Իսկ Քիմն ԱՄՆ վերադարձավ, որոշ ժամանակ հանրությանը չէր ներկայանում, նրան տեսան միայն Քանյե Ուեսթի համերգին: Նա նաեւ հեռացավ սոցցանցերից եւ չի մասնակցում միջոցառումների, որոնց սովորաբար ներկա էր լինում:
Հետաքրքիր է, թե ինչպիսին կլինի հաջորդ տարին Քիմի համար, որը, կարծես, որոշել է կտրուկ փոխել իր իմիջը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:19, 10 հոկտեմբերի
Մեգան Մարքլը ցանկանում է փախչել արքայազն Հարրիից. լրատվամիջոցները հայտնում են, որ զույգի ամուսնությունը փլուզման եզրին է18:20, 10 հոկտեմբերի
Իտալիայում գողացել են 4 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ 30 հազար շիշ էլիտար գինի՝ երկրի պատմության մեջ ամենամեծամասշտաբ գինու գողությունը17:33, 10 հոկտեմբերի
Կարո՞ղ է, արդյոք, սխտորը օգնել գրավել կնոջը․ գիտնականներն ուսումնասիրել են սննդի ազդեցությունը ժամադրությունների վրա17:00, 10 հոկտեմբերի

16:30, 10 հոկտեմբերի
Մալդիվներում գտնվող մասնավոր կղզին վաճառքի է հանվել 72 միլիոն դոլարով․ վճարումը հնարավոր է կատարել կրիպտոարժույթուվ15:24, 10 հոկտեմբերի
«Երես առած ժառանգորդուհի»․ Դոնալդ Թրամփի թոռնուհուն քննադատել են շքեղ բնակարանի և 531 դոլար արժողությամբ կոսմետիկայի համար14:14, 10 հոկտեմբերի
Մեգան Ֆոքսը գործարկել է OnlyFans-ի իր սեփական անալոգը. բաժանորդագրությունը արժե ամսական 20 դոլար13:33, 10 հոկտեմբերի
Արքայազն Հարրին 100,000 դոլար է ստացել դեպրեսիայի և արքայադուստր Դիանայի մահվան մասին բացահայտումների համար12:30, 10 հոկտեմբերի

12:17, 10 հոկտեմբերի
«Զոհը, որին դուր է գալիս հետապնդումը». Թրամփի զարմուհին խոսել է նրա և երիտասարդ օգնականի տարօրինակ հարաբերությունների մասին11:22, 10 հոկտեմբերի
«Նա դա ընդունեց որպես երեխայի մահ». Իլոն Մասկի նախկին կինը խոսել է այն մասին, թե ինչպես է նա արձագանքել, երբ դուստրը տրանսգենդեր է10:30, 10 հոկտեմբերի
Ամալ Քլունին առաջ է անցնում թրենդներից. շքեղ Gucci զգեստը դարձավ նրա կերպարի հիմնական շեշտադրումը