Քիմ Քարդաշյանը Նյու Յորք է ժամանել, որտեղ հիմա իր ամուսնու՝ Քանյե Ուեսթի, մոր, քույրերի ու մտերիմների հետ է։ Մինչ հայուհին ուշքի է գալիս Փարիզում կատարվածից հետո, TMZ-ը նոր մանրամասներ է հայտնում կողոպուտի մասին, որի ժամանակ հեռուստաաստղից՝ տարբեր գնահատականներով 12-16 մլն դոլարի թանկարժեք իրեր են գողացել։
Եվ այսպես, Քիմը վերադարձել էր ոճաբան Ազզեդինա Ալայայի երեկույթից, իսկ նրա քույրերը՝ Քենդալն ու Քորթնին գնացել էին զվարճանալու Arc փարիզյան գիշերային ակումբ։ Նրանց անվտանգությանը հետեւում էր Քիմի թիկնապահը՝ Պասկալ Դյուվյեն։
Քիմը հանգիստ քնած է եղել, երբ գիշերը նրան արթնացրել են դիմակներ հագած հինգ չարագործներ ու ատրճանակով սպառնացել նրան։
Կայքի ինսայդերները հայտնում են, որ Քիմը վախեցել է, որ իրեն կբռնաբարեն։ Քիմից գողացել են երկու սմարթֆոններ, բայց պարզվում է Քիմը մենակ չէր։ Առաջին հարկում քնած էր նրա ընկերուհին՝ ոճաբան Սիմոնա Արուչչեն, որը մտել էր լոգարան, փակել դուռը ու արագ զանգել Պասկալ Դյուվյեին։
Աղբյուրը հայտնել է, որ Քիմը աղաչում էր չսպանել իրեն՝ անընդհատ կրկնելով, որ ինքը երկու երեխաների մայր է։ Հանցագործները, որոնք ոստիկանական համազգեստով էին, նրան կապկպել էին կպչուն ժապավենով ու փակել լոգարանում։
Քիմը ոստիկաններին պատմել է, որ չարագործները ֆրանսերեն էին խոսում։
Սակայն նրանք անընդհատ Քիմին հարցնում էին «ring, ring» (մատանին, մատանին), մինչեւ հայուհին հասկացել է, որ գողերը իր ամուսնական մատանին են որոնում (20 կատարանոց ադամանդյա մատանի Lorraine Schwartz–ից), որը նրան Քանյե Ուեսթն էր նվիրել։
Քիմը շուտով ցույց է տվել, թե ուր է դրել մատանին, որը 4 ու կես միլիոն դոլար արժե։
Հանցագործները նաեւ իրենց հետ տարել են Քիմի զարդատուփը (6 ու կես միլիոն դոլար արժողության), իսկ հետո փախուստի դիմել հեծանիվներով։
Ֆրանսիական ոստիկանությունը վստահ է, որ կողոպուտը կազմակերպվել էր ինսայդերի օգնությամբ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:11, 14 մայիսի
Աշխարհի ամենաթանկ շրթներկների հնգյակը22:34, 14 մայիսի
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց21:11, 14 մայիսի
Սերը` առաջին համբույրից, գուցե, իրականություն է20:22, 14 մայիսի
Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հրապարակել է իր «Մեգալոպոլիս» էպիկական նախագծի առաջին թիզերը19:35, 14 մայիսի
«Սարսափելի գիշեր էր». Բրենդոն Լիի մահից 30 տարի անց16:13, 14 մայիսի
«Դաունթոնի աբբայության» հիման վրա երրորդ ֆիլմը կնկարահանվի15:23, 14 մայիսի
Նաոմի Քեմփբելը «նրբագեղության մարմնացում է» դասական փոքրիկ սեւ զգեստով14:37, 14 մայիսի
Ջորջ Քլունին իր դեբյուտը կկատարի Բրոդվեյում14:04, 14 մայիսի
Սերժ Թանկյանը ցանկանում էր հեռանալ System of a Down-ից13:16, 14 մայիսի
Քեյթ Մոսը սիրավե՞պ ունի Բոբ Մարլիի թոռան հետ12:35, 14 մայիսի
Շերը շլացուցիչ սեւ բոդիով է ներկայացել «Բոբ Մաքի. մերկ պատրանք» ֆիլմի պրեմիերային11:58, 14 մայիսի
Ինչու էին Շարլիզ Թերոնն ու Թոմ Հարդին ատում միմյանց «Խենթ Մաքսը» ֆիլմի նկարահանման հրապարակում