Կայացել է «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան

14:18   10 հունվարի, 2017

2016-ի սեպտեմբերի 19-ին կայացավ ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը նվիրված էր Հայաստանի անկախության 25-ամյակին եւ պատմում էր 90-ականների ծանր, պատերազմական տարիների մասին։ Դեռեւս այդ ժամանակ «Շարմ» հոլդինգի գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանը հայտարարեց, որ սպասվում է նաեւ ֆիլմի երկրորդ մասը՝ «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց», որը ստեղծելու գաղափարը ծնվել էր ապրիլյան պատերազմի ժամանակ։

Եվ մինչ հայ կինոսերները դիտում ու քննարկում էին ֆիլմի առաջին մասը, ստեղծագործական խումբը զբաղված էր կինոնկարի շարունակության սցենարային եւ նկարահանման, ինչպես նաեւ սաունդթրեքի տեսահոլովակի աշխատանքներով։ Վերջին գործը ֆիլմի ստեղծողները վստահել են Արթուր Գրիգորյանին եւ Ավետ Բարսեղյանին, որոնց հեղինակած երգը կատարում է Ռազմիկ Ամյանը։

 



© NEWS.am STYLE