Պատերազմ, զոհեր, ընկերություն, կորուստ, սպասում ու սեր՝ ահա, թե ինչի մասին է Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» գեղարվեստական ֆիլմը, որի պրեմիերան կայացավ այսօր՝ սեպտեմբերի 19-ին։
«Ֆիլմի նկարահանման աշխատանքները, մոտավորապես, մեկ տարի առաջ ենք սկսել։ Ֆիլմը նվիրվում է մեր անկախության 25-ամյակին։ Երբ 90-ական թ-երին պատերազմ էր տեղի ունենում, մենք հենց այս երիտասարդների տարիքին էինք, այդ ժամանակ «квн» էինք խաղում եւ հիմնականում Հայաստանում չէինք լինում։ Միշտ մտածել ենք, միգուցե, պետք է լինեինք այստեղ, ոչ թե հեռվում․․․այդպիսով՝ ցանկացել ենք մեր երախտագիտության խոսքն ասել մեր զինվորներին, որտեղից էլ եւ ծնվեց ֆիլմի գաղափարը»,-նշեց «Շարմ» հոլդինգի գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանը։

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի խոսքով՝ այս ֆիլմը, ինչպես շատ ֆիլմեր, ստեղծվել է երկար քննարկումների եւ տարբեր գաղափարների արդյունքում․
«Նկարահանումներն իրականացրել ենք տարբեր վայրերում՝ սկսած Գորիսից, վերջացրած Իջեւանով եւ Երեւանով։ Նկարահանումներ եղել են նաեւ Արցախում։ Պրոդյուսերների հետ եկանք համաձայնության, որ ֆիլմում պետք է նկարահանվեն թարմ դեմքեր։ Իհարկե, մենք հարգում ենք աստղերին, բայց որոշեցինք, որ մեր ֆիլմին պետք են նոր դեմքեր»։
Ի դեպ դերասանական կազմի մասին․․․ Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են եկել Սամվել Թադեւոսյանը, Անի Խաչիկյանը, Էլեն Սարգսյանը, Սամվել Թոփալյանը, Հայկ Պետրոսյանը, Հայկ Մարգարյանը։ Նկարահանվել են նաեւ Վարդան Պետրոսյանը, Ռուդիկ Մարտիրոսյանը, Գերոգի Հովակիմյանը եւ այլք։
Խոսելով դերասանական կազմի մասին՝ անհնար է չնշել նաեւ նրանց էմոցիոնալ խաղը, որն էլ միաձուլվելով սյուժեի հետ՝ հանդիսատեին պարգեւեց բառի բուն իմաստով տարբեր հույզեր՝ տագնապ, թախիծ, արցունքներ եւ, նույնիսկ, ժպիտ։

«Ֆիլմում նկարահանվել եմ, հետո զորակոչվել եմ բանակ»,-նշում է գլխավոր հերոսին՝ Տիգրանին մարմնավորող դերասան Սամվել Թադեւոսյանը, որը ֆիլմում խոսում է նաեւ ժեստերի լեզվով, ինչի համար էլ մոտ երկու ամիս գնացել է հատուկ պարապմունքների։
Պարապմունքերի է հաճախել նաեւ ֆիլմում խուլ եւ համր Սոֆիին մարմնավորող Էլեն Սարգսյանը, որի համար այս ֆիլմը դեբյուտային էր․
«Աննկարագրելի զգացողություններ ունեմ, հուզմունք եմ ապրում ու շատ ուրախ եմ, որ դեբյուտս հենց այս ֆիլմով էր։ Շնորհիվ ռեժիսորի եւ մեր ամբողջ պրոֆեսիոնալ կազմի՝ ինձ համար շատ հեշտ էին այս նկարահանումները»,-նշեց սկսնակ դերասանուհին, որն արդեն նկարահանվելու նոր առաջարկներ է ստանում։
Դերասանուհի Անի Խաչիկյանը փոքր-ինչ դժվարացավ կարծիք հայտնել ֆիլմի մասին․ չէ՞ որ, ինքն էլ է նկարահանվել այնտեղ․

«Ինձ համար մի փոքր դժվար է օբյեկտիվ խոսել ֆիլմի մասին, քանի որ ինքս նկարահանվել եմ ֆիլմում։ Ես ուղղակի ուրախ եմ, որ մենք ունենք այսպիսի ֆիլմ։ Սա մի մեծ քայլ է դեպի կինո»։
Սամվել Թոփալյանը ֆիլմում աչքի էր ընկնում իր մարտական պատրաստվածությամբ եւ պատահական չէ, քանի որ դերասանը հատուկ նախապատրաստվել էր այս դերի համար։

«Քանի որ ես ֆիլմում հատուկ ջոկատային եմ, պետք է տիրապետեի զենքը բռնելուն, քայլելուն եւ այլ մարտական դիրքերին, ինչը մոտ մեկ ամիս պարապել եմ։ Մի անգամ, նույնիսկ Իջեւան ենք գնացել կրակելու համար։ Սա շատ նուրբ թեմա է, այդ պատճառով այստեղ չափի զգացողությունն էլ էր կարեւոր։ Կարծում եմ՝ սցենարում ամեն ինչ շատ ճիշտ էր նկարագրված եւ ոչ մի արհեստածին լարում չկար»։
Ֆիլմի ստեղծագործական կազմը նշում է՝ այս ֆիլմին կհաջորդի եւս մեկը՝ «Կյանք ու կռիվ՝ 25 տարի անց», որը ստեղծելու գաղափարը ծնվել է ապրիլյան պատերազմի ժամանակ։ Իսկ մինչ այդ՝ հանդիսատեսը կարող է դիտել «Կյանք ու կռիվ» ֆիլմը՝ սկսած սեպտեմբերի 21-ից։
Սյունե Առաքելյան



















Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:30, 18 հոկտեմբերի

09:00, 18 հոկտեմբերի
Հորոսկոպ. Պլուտոնը վերջապես դուրս է գալիս հետադարձ շարժումից19:28, 17 հոկտեմբերի
«Երբ նստում ես ինքնաթիռ, այն չի հարցնում՝ տղամարդ ես, թե կին». «Թռչող դաշնակահարուհին»՝ Նարինե Մելքումյան18:18, 17 հոկտեմբերի
Սկանդալ Michelin Guide-ի շուրջ. հայտնի ռեստորանային ուղեցույցը մեղադրվում է ակնարկներ գրելու համար արհեստական բանականություն օգտագործելու մեջ17:32, 17 հոկտեմբերի
Rolex-ը՝ ոսկու փոխարեն. Ինչու են միլիարդատերերը ներդրում կատարում ժամացույցների, ռուբինների և Կլիմտի նկարների մեջ16:04, 17 հոկտեմբերի
«Սարսափելի բան չկա». LVMH-ի ժառանգորդը բացատրում է, թե ինչու շքեղ ապրանքանիշերը չպետք է խուճապի մատնվեն ճգնաժամի պատճառով15:29, 17 հոկտեմբերի
Շերը բացահայտել է իր պաշտամունքային «մերկ» զգեստի գաղտնիքը, որը նա հագել էր 1974 թ-ի Met Gala-ին14:11, 17 հոկտեմբերի
Մայքլ Դուգլասը պատմել է, թե ինչպես է Դենի ԴեՎիտոն կուլ տվել մարիխուանայով բոլոր ծխախոտները, երբ նրանց կանգնեցրել է ոստիկանությունը13:22, 17 հոկտեմբերի
«Դու ինձ խայտառակեցիր». Մեգան Մարքլը խզել է հարաբերությունները դիզայների հետ Քեյթ Միդլթոնի պատճառով12:17, 17 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը իր 46-ամյակը նշել է ամբողջությամբ կապիչներից պատրաստված զգեստով11:50, 17 հոկտեմբերի
«Նա ցույց էր տալիս առնանդամների լուսանկարներ և պարծենում էր իր սիրեցյալներով». Հունաստանում ԱՄՆ նախկին դեսպանի շուրջ սկանդալը թափ է հավաքում11:12, 17 հոկտեմբերի
Մայք Թայսոնը հազարավոր դոլարներ է ծախսում օծանելիքի վրա. յուրաքանչյուրի արժեքը տատանվում է 2000-ից 6000 դոլարի սահմաններում