Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի սադրիչ զբոսանքը Փարիզի ձերբակալությունների ֆոնին

11:33   11 հունվարի, 2017

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը հայտնվել են Բեւեռլի Հիլզում. 36-ամյա հայուհին եւ 39-ամյա ռեփերն ակնհայտորեն բարձր տրամադրություն ունեն Փարիզում ռեալիթի շոուի աստղի կողոպուտի գործով ձերբակալությունների ֆոնին. Քիմին կողոպտել էին անցյալ տարվա հոկտեմբերին:

Մազերի գույնը փոխած Քանյե Ուեսթին եւ սադրիչ զգեստով Քիմին «բռնացրել» են սուշի-բարից դուրս գալիս:

Քանյեն եղել է սեփական արտադրության Yeezy կոշիկով, Քիմը՝ շրթունքին օղով եւ Gianvito Rossi-ից 800 դոլար արժողությամբ կոշիկով:

Քանյեն այնքան լավ է զգում, որ նստել է լյուքս դասի մեքենայի ղեկին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ ոստիկանությունը 17 մարդու է ձերբակալել, որոնցից ամենատարեցը 73 տարեկան է, իսկ երկուսն Ալժիրից են: Երկուշաբթի ֆրանսիական ոստիկանությունը լայնածավալ գործողություն էր իրականացրել Փարիզում, Նիսում եւ Ռուանում:

 

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ X17Online-ի



© NEWS.am STYLE