Քիմ Քարդաշյանի վարորդն ու կողոպուտի մեջ կասկածվող 3 անձիք Փարիզում ազատ են արձակվել

11:02   11 հունվարի, 2017

Փարիզում Քիմ Քարդաշյանին կողոպտելու գործն արագորեն առաջ է ընթանում այն բանից հետո, երբ ֆրանսիական ոստիկանությունը 17 մարդու ձերբակալեց: Նրանց կասկածում են անցյալ տարվա հոկտեմբերին հայուհու վրա հարձակվելու մեջ, երբ ռեալիթի շոուի աստղը 9 մլն եվրոյի թանկարժեք զարդեր կորցրեց:

Ըստ France Info-ի՝ ֆրանսիական ոստիկանությունը մեղադրանք չի առաջադրել չորս ձերբակալվածի եւ ազատ է արձակել վարորդ Միշել Մադարին ու եւս երեք անձի:

Երկուշաբթի ոստիկանությունը լայնածավալ գործողություն էր իրականացրել Փարիզում, Նիսում եւ Ռուանում:

TMZ-ը գրում է, որ 40-ամյա վարորդ Միշել Մադարը,, որն աշխատում է լյուքս դասի ավտոմեքենաների վարձակալության գործակալությունում, եւ որի ծառայություններից Քիմի ընտանիքն օգտվում է Փարիզ ժամանելիս, տեղեկություններ է հաղորդել քաղաքում հայուհու տեղաշարժի մասին:



© NEWS.am STYLE